ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ զգուշացնում է իր հաճախորդներին

09.10.2014 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն այսօր հանդես է եկել հետեւյալ հաղորդագրությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգելի քաղաքացիներ՝

Այսօր առավոտյան ժամը 2:00-ի մոտակայքում հակերների կողմից ստեղծվել է ACBA-Online համակարգի կայքի կեղծ տարբերակը, որը ամբողջովին կրկնօրինակում է իրական կայքի տեսքը:

Հաճախորդը վերոնշյալ կեղծ կայքի հղումը ստանում է էլեկտրոնային փոստին ստացված նամակի միջոցով:

Կեղծ կայքում մուտքագրելով Ձեր username-ը եւ գաղտնաբառը՝ դուք դրանք ինքնակամ կտրամադրեք չարագործներին:

Ի՞նչ անել պաշտպանվելու համար:

1. ACBA-ONLINE համակարգի էջը անցնել միայն Բանկի պաշտոնական կայքից` www.acba.am;

2. Եթե հստակ գիտեք հասցեն, հավաքել այն ձեռքով (https://online.acba.am)

3. Կայքում Ձեր օգտագործողի անուն/գաղտնաբառ/OTP մտնելուց առաջ համոզվել, որ կայքում տեղադրված է իրական եւ գործող անվտանգության հավաստագիր (VeriSign Class 3 Extended Validation SSL SGC CA);

4. Ճիշտ հավաստագրի դեպքում հասցեի տողը պետք է լինի կանաչ եւ հասցեի դիմաց գրված լինի «ACBA-CREDIT AGRICOLE BANK [AM]»;

5. Կայքի հասցեն պետք է սկսվի "https://" ոչ թե "http://" ` այսինքն օգտագործվի միայն պաշտպանված https պրոտոկոլը;

6. Ուշադիր ծանոթացեք կայքում տեղադրված «Անվտանգության ուղեցույցին»:

Նշված պայմաններից որեւէ մեկի չկատարման դեպքում ոչ մի դեպքում մի մուտքագրեք Ձեր գաղտնաբառերը եւ անմիջապես դիմեք բանկ:

Բանկի ինֆորմացիոն անվտանգության ծառայության կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ՝ իրավիճակը շտկելու եւ կեղծիքի հեղինակներին բացահայտելու համար:

Բանկի ինֆորմացիոն անվտանգության աշխատակիցների օպերատիվ արձագանքման եւ ACBA-ONLINE համակարգի հուսալիության շնորհիվ բանկի հաճախորդների անձնական տվյալների կորուստ տեղի չի ունեցել:

Մեզ հետ կարող եք կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարներով`

+374   10  31 88 88  
+374  10  31 88 78»:

Դիտում՝ 5473
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW