ԱՄՆ դեսպանը խոսել է Ամուլսարի ծրագրի կարեւորության մասին

09.10.2014 | 11:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է, որ Ամուլսարի ծրագիրն իրագործող Գեոթիմ ընկերությունը Հայաստանում պատասխանատու հանքարդյունահանության լավ օրինակ կդառնա:

«Այնպիսի ընկերությունը, ինչպիսին Լիդիանն է, կունենա ավելի ընդգրկուն ազդեցություն Հայաստանում, դա հանքարդյունաբերության ոլորտից էլ դուրս կլինի:

Արդյունահանման նպատակով նրանց կողմից օգտագործվում է առաջնակարգ տեխնոլոգիաներ, այն, ինչ կիրառվում է նաեւ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, դրանք նաեւ բնապահպանական առումով լավ սարքավորումներ են: Առաջին ազդեցությունը այս ընկերության կողմից կարծում եմ կլինի պատասխանատու հանքարդյունահանությունը՝ բնության պահպանության նորմերի ապահովմամբ:

Երկրորդը՝ նրանց ֆինանսական հաշվետվությունները կլինեն թափանցիկ, շատ հարկեր կվճարեն, եւ դա օգուտ կբերի ՀՀ ողջ ժողովրդին:

Երրորդը կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն է, որը այս ընկերությունը իր հետ կբերի: Կան ճանապարհների վերակառուցման, տեղում աշխատատեղեր ստեղծելու նախաձեռնություններ, լաբորատոր հաստատություն է ստեղծվելու հենց համայնքներից մեկի տարածքում: Այսպիսի ամերիկյան, արեւմտյան ընկերությունները ոչ միայն աշխատատեղեր կստեղծեն, այլեւ իրենց հետ կբերեն միջազգային լավագույն փորձը, կորպորատիվ պատասխանատվության մոտեցումը, եւ այս աշխատաոճը, կարծում եմ, ժամանակի ընթացքում կտարածվի ամբողջ երկրով», - ասել է Ջոն Հեֆերնը Գալա-ի հետ հարցազրույցում:

Դիտում՝ 1606
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW