2006 թվականի հունիսի 30-ի դրությամբ Վրաստանի բանկային համակարգի համախառն ակտիվների ծավալը կազմել է 3.3 միլիարդ լարի (մոտավորապես $1.8 միլիարդ), ինչը 75%-ով գերազանցում է 2005 թվականի նույն ցունանիշը: Այս մասին Black Sea Press գործակալությանը հայտնել են Վրաստանի Ազգային բանկում: Վրացական բանկերի բաժնետիրական կապիտալը հաշվետվու շրջանում ավելացել է 36%-ով, իսկ մաքուր եկամուտը կազմել է 38 միլիոն լարի, ինչը 51%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը: Հունիսի 30-ի դրությամբ Վրաստանի բանկերի ներգրաված ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 1 միլիարդ 551 միլիոն լարի, ինչը 57%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Լարիով ավանդների ծավալն ավելացել է 107%-ով, իսկ դոլարով` 42.9%-ով: Ավանդների դոլարիզացման մակարդակը նվազել է 8.1 կետով մինչեւ 66.4% (2005 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 74.5%): Վրացական բանկերի տրամադրած վարկերի համախառն ծավալը 2006 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 2.2 միլիարդ լարի` 85% ավել, քան 2005 թվականի առաջին կիսամյակում: Ազգային տարադրամով վարկերի ծավալը հաշվետվո շրջանում ավելացել է 170%-ով, իսկ արտասահմանյան տարադրամով` 70%-ով: Tweet Դիտում՝ 8337