ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը եւ American Express-ը շարունակում են համագործակցությունը

06.10.2014 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ-ը եւ American Express-ը հայտարարել են համագործակցության պայմանագրի վերակնքման մասին, ինչը բանկին հնարավորություն է տալիս շարունակել Հայաստանում բացառիկ իրավունքով թողարկել American Express քարտերը, ինչպես նաեւ ընդլայնել  American Express քարտերի սպասարկման ենթակառուցվածքը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն այժմ թողարկում է American Express ապրանքանիշի երեք տեսակի քարտեր` American Express Gold, American Express Blue եւ American Express CashBack :

Համագործակցության նոր պայմանագիրը Նյու-Յորքում ստորագրել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը եւ American Express ընկերության փոխնախագահ, Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայի, ԱՊՀ երկների գծով գործադիր տնօրեն Քոլին Օ’Ֆլաերթը:

«Երկարաձգելով բացառիկության հիմունքներով կնքված պայմանագիրը American Express ընկերությունը վերահաստատել է իր վստահությունը  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին, որը  շարունակելու է ընդլայնել American Express ապրանքանիշի ներկայացվածությանը Հայաստանում»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի եւ American Express-ի միջեւ համագործակցությունը սկսվել է դեռեւս 2009 թ-ին՝ սկիզբ դնելով American Express քարտերի սպասարկման ցանցի լայնածավալ տարածմանը Հայաստանում:

2010-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը թողարկեց առաջին American Express քարտը` American Express Gold-ը, որն առաջարկում է Հայաստանում նախադեպը չունեցող ծառայությունների լայն փաթեթ: 2011 թ-ին բանկի կողմից թողարկվեց American Express Blue-ն՝ նորարարական եւ ժամանակակից քարտ, որը խրախուսում է հաճախորդներին առօրյա գնումների դիմաց, ինչպես նաեւ օժտված է ակտիվ կենսակերպ ունեցող հաճախորդների համար նախատեսված առավելություններով:

2014թ. հուլիսին բանկի կողմից թողարկվեց American Express Cashback Քարտը` նախատեսված ամենօրյա օգտագործման համար, որը բազմաթիվ սուպերմարկետներում 2% CASHBACK (գումարի վերադարձ) տրամադրող առաջին քարտն է Հայաստանում:

Համագործակցության պայմանագիրի վերակնքումը թույլ կտա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին եւ American Express-ինշարունակել մշակել եւ Հայաստանում առաջարկել այնպիսի քարտատեսակներ և ծառայություններ, որոնք մշտապես պահանջված կլինեն սպառողների կողմից:

Դիտում՝ 5201
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW