10 հարց փողի մասին Գայանե Ստեփանյանին

16.05.2014 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է «10 հարց փողի մասին» խորագիրը, որի այսօրվա հյուրը «Իդրամ» վճարային համակարգի տնօրեն Գայանե Ստեփանյանն է:

- Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաթանկարժեք գնումը:

-Իրերի արժեքն ինձ համար չափվում է ոչ դրանց գնով, այլ ինձ համար ունեցած կարեւորությամբ: Գնումներ անել սիրում եմ, բայց «թանկարժեքներ» առանձնացնել չեմ կարող:

-Նախընտրո՞ւմ եք կանխիկ գումարը, թե բանկային քարտերը:

-Անկանխիկ վճարման տարբերակները նախընտրելի են ինձ համար, քանի որ առավել ապահով են, պրակտիկ: Ֆինանսական գործարքներն իրականացնում եմ հիմնականում էլեկտրոնային վճարային գործիքներով (մասնավորապես` էլեկտրոնային փողով):

- Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր ձեր ընտանիքին` մեկ ամիս անհոգ ապրելու համար:

- Դժվարանում եմ կոնկրետ թիվ նշել: Կախված է ամսվա հոգսերից:

- Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:

- Այո: Կյանքի տարբեր փուլերում եղել են նման շրջաններ: Ինչպես յուրաքանչյուր դժվարության դեպքում, հաղթահարումից հետո ավելի ուժեղ ու կայուն ես դառնում: Դժվարությունները մեր կյանքի բնականոն ընթացքի մասն են:

-Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:

- Ոչ:

- Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից:

- Այո, պարբերաբար լինում են վարկերից օգտվելու առիթներ: Բավական հարուստ վարկային պատմություն ունեմ:

- Դուք շռա՞յլ մարդ եք, թե տնտեսող:

- Եթե կա տնտեսելու անհրաժեշտություն, ապա տնտեսում եմ: Դա, կարծում եմ, առհասարակ բնորոշ է հայ կնոջը: Բայց, մյուս կողմից էլ, գումար չեմ խնայում բոլոր այն դեպքերում, երբ պահը պահանջում է շռայլել:

- Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք այն:

- Մի մասն անպայման կներդնեմ սեփական բիզնեսը զարգացնելու գործում, մյուս մասը կծախսեմ ճանապարհորդելու վրա:

- Պարտքով գումար տալիս կամ վերցնու՞մ եք:

- Սովորաբար խուսափում եմ նման իրավիճակներից:

- Ձեր գումարը վստահու՞մ եք բանկերին:

-Այսօր բանկային համակարգը շատ ավելի կայացած եւ վստահելի է, քան տարիներ առաջ: Ժամանակակից կյանքը գրեթե անհնար է պատկերացնել առանց բանկերի հետ առնչության:

Գայանե Ստեփանյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը

Դիտում՝ 3382
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW