Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակում հուշագիր է ստորագրել ԿԳՄՍ նախարարության հետ
17.05.2024 | 11:52 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ամիօ բանկ



Հուշագիրը ստորագրել են Ամիօ բանկի Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ազամատ Խակույը հուշագրի ստորագրումը համարում է պատմական իրադարձություն, որը պետություն և բիզնես համագործակցության միջոցով ստեղծում է նոր չափանիշներ ու հնարավորություններ, ինչը չափազանց կարևոր և պատասխանատու աշխատանք է:
«Մեր այս առաջին փոքրիկ քայլն այն բանի ապացույցն է, թե որքան ենք մենք հավատում Հայաստանի ապագային: Այս քայլն առաջին հերթին նշանակալից ներդրում է մարդկային կապիտալում, ովքեր վաղը ստեղծելու են իրենց երազած ապագան Հայաստանի համար: Շնորհակալություն եմ հայտնում, և վստահ եմ, որ այս համագործակցությունը կընդլայնվի»,- ասել է Ազամատ Խակույը:
«Կրթությունը և մարդկային կապիտալի զարգացումը պետության առաջընթացի առաջնային գործոններ են, և շատ կարևոր է, որ մասնավոր հատվածը ևս ներդրում է կատարում այս ոլորտում՝ համահունչ պետական քաղաքականությանը: Հույս ունենք՝ ձեր օրինակը կլինի վարակիչ այլ տնտեսվարողների համար ևս»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Ամիօ բանկն իրականացնում է իր առաջին մասշտաբային բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ տարբեր բուհերի սոցիալապես խոցելի խմբերի բարձր առաջադիմությամբ մինչև 25 ուսանողների կտրվի կրթավճար:
Ծրագրի մանրամասներին կարոելի է ծանոթանալ Amio Era-ի ինստագրամյան էջում՝ https://bit.ly/4duSLKi:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: