Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել

16.05.2024 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իդրամ Ջունիոր #Կորիզ
Իդրամ Ջունիորը եւ Կորիզ կրթական ծրագիրը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ, որին հնարավորություն կունենան մասնակցել 3-8 դասարանի՝ ոլորտով հետաքրքրված բոլոր աշակերտները։

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ այս համագործակցությունը Իդրամի հերթական հանձնառություն է՝ փոքր հասակից երեխաներին ֆինանսական անհրաժեշտ գիտելիքներ փոխանցելու եւ այս առումով ավելի պատրաստված սերունդ ունենալու։

«Հաշվի առնելով հանգամանքը, որ ամբողջ աշխարհում ու նաեւ մեր երկրում գնալով կատարելագործվում են ֆինանսական զեղծարարությունների տեսակները, իսկ մեր հասարակությունը ամեն օր ավելի շատ է ֆինանսական գործիքների եւ գործարքների հետ առնչվում, կարծում ենք, որ ֆինանսապես գրագետ հասարակություն ունենալու լավագույն տարբերակը երեխաներին մանկուց կրթելն է, ընդ որում՝ դա պետք է անել ժամանակակից երեխաների համար հասանելի եւ ընկալելի ձեւով, իսկ դրա լավագույն տարբերակը խաղ մշակելն է։ Հենց այդ պատճառով որոշում կայացրինք ստեղծել ֆինանսական կրթության մասին խաղ, որը կկոչվի Junius։ Դրա շնորհիվ երեխաները նախ հենց Իդրամ Ջունիորը հավելվածում խաղի միջոցով կպատրաստվեն մրցույթին, ապա կմասնակցեն բուն մրցույթին եւ հնարավորություն կստանան շահել արժեքավոր մրցանակներ», - ասել է Արսեն Քդենյանը։



«Junius մրցույթը ստեղծվել է՝ խթանելու դպրոցականների շրջանում ֆինանսական ու տեղեկատվական գրագիտությունը: Ֆինանսական կրթությունը պարզապես առարկա չէ, այն կյանքի հմտություն է: Փոքր տարիքից երեխաներին փողի կառավարում ուսուցանելը հիմք է ստեղծում ապահով եւ բարեկեցիկ ապագայի համար: Ֆինանսական գրագիտությունը երեխաներին հնարավորություն է տալիս տեղեկացված որոշումներ կայացնել՝ նրանց դնելով ֆինանսական անկախության ուղու վրա, պատասխանատվության զգացում է ներշնչում նրանց ֆինանսների եւ ապագա նպատակների նկատմամբ: Հավատացած ենք, որ մրցույթն իրական արդյունքներ կտա եւ համախմբելով մեր ուժերը կկարողանանք կրթել հազարավոր աշակերտների», - նշել է Կորիզ կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը։

Ընկերություններից տեղեկացնում են, որ մրցույթին գրանցման հնարավորությունը արդեն բաց է koreez.am կայքում, իսկ Իդրամ Ջունիորը հավելվածի առաջիկա թարմացումներում  հասանելի կլինի նաեւ Junius խաղը, որով երեխաները կպատրաստվեն մրցույթին։

Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2160
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW