Հայէկոնոմբանկը եւ ՎԶԵԲ-ը ստորագրել են $10 միլիոնի վարկային պայմանագիր

17.05.2024 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #ՎԶԵԲ
Հայէկոնոմբանկը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կնքել են $10 միլիոնին համարժեք ՀՀ դրամի վարկային պայմանագիր ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակում:

Բանկից հայտնել են, որ ներգրավված միջոցները կուղղվեն միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորմանը: Համագործակցությունը միտված է նաեւ երկրի համաչափ զարգացմանը. միջոցների մի մասը կտրամադրվի Հայաստանի մարզերում բիզնես ֆինանսավորմանը:

Նշվում է, որ բանկի եւ ՎԶԵԲ-ի միջեւ կնքված այս համաձայնագիրն արդեն 15-րդն է 2000թ.-ից մինչ օրս, իսկ, ընդհանուր առմամբ, հիշյալ գործընկերոջից ներգրավված միջոցները սույն պայմանագրով կհասնեն $83.0 միլիոնի:
Դիտում՝ 4423

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW