10 հարց փողի մասին Արփինե Հովհաննիսյանին

25.04.2014 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մեդիամաքսն իր Banks.am պորտալում շարունակում է «10 հարց փողի մասին» խորագիրը: Յուրաքանչյուր շաբաթ որեւէ հայտնի մարդու ուղղում ենք 10 հարց` փողի հետ նրա հարաբերությունները պարզելու նպատակով:

Խորագրի այսօրվա հյուրը ԱԺ պատգամավոր, ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դասախոս Արփինե Հովհաննիսյանն է:   

- Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաթանկարժեք գնումը:

- Կյանքիս տարբեր փուլերում տարբեր գնումներ են համարվել թանկարժեք: Այժմ ամենաթանկ գնումը Toyota Prius Hybrid մակնիշի ավտոմեքենաս է:

- Նախընտրո՞ւմ եք կանխիկ գումարը, թե՞ բանկային քարտերը:

- Երկուսն էլ: Պարզապես կանխիկ գումարը որոշ դեպքերում ավելի պրակտիկ է եւ անհրաժեշտ:

- Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր Ձեր ընտանիքին` մեկ ամիս անհոգ ապրելու համար:

- Չեմ հաշվել, բայց շատ մեծ գումար չէ:

- Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:

- Այո, կյանքի որոշակի փուլում ընտանիքս բախվել է խնդիրների:

- Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:

- Բավական բարդ հարց է համապարփակ պատասխանելու համար: Տարբեր մարդիկ տարբեր ընկալում ունեն ապահովված մարդ հասկացության վերաբերյալ: Ես աշխատում եմ, դասավանդում եմ, տարբեր հրավերներով դասախոսություններ եմ կարդում, ինչը թույլ է տալիս այնքան վաստակել, որ կարողանամ արժանապատիվ կենսակերպ վարել:

- Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից:

- Այո, պարբերաբար օգտվում եմ: Ավտոմեքենան ձեռք բերելիս էլ վարկից եմ օգտվել:

- Դուք շռայ՞լ մարդ եք, թե՞ տնտեսող:

- Տնտեսող չեմ:

- Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք այն:

- Կփորձեմ ներդրում անել որեւէ հետաքրքիր ծրագրում, իսկ որոշ մասն անպայման  կտրամադրեմ բարեգործությանը:

- Պարտքով գումար տալի՞ս կամ վերցնու՞մ եք:

- Երբեք չեմ վերցրել, սակայն երբեմն պարտքով «անվերադարձ» գումար տվել եմ:

- Ձեր գումարը վստահո՞ւմ եք բանկերին:

- Այո:

Արփինե Հովհաննիսյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:

Դիտում՝ 4340
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai