Վարչապետը մեծ հույսեր է կապում «Ցե-Կվադրատ Ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա»-ի հետ

22.01.2014 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ցե-Կվադրատ Ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների գործընթացին մասնակցելու համար:

«Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ եւ համոզված ենք, որ միասին լավ աշխատանք ենք իրականացնելու: Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը մեր կողմից խորապես գիտակցված որոշում է: Մեր նպատակը՝ 21-րդ դարի մարտահրավերներին ադեկվատ պատասխան տալն է»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Նշելով, որ իրենց ներկայացրած ընկերությունը Եվրոպայում համարվում է առաջատարներից եւ խոշորագույններից մեկը՝ «Ցե-Կվադրատ AG»-ի հիմնադիր Ալեքսանդր Շյուցը նշել է, որ տպավորված են կենսաթոշակային բնագավառում խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կայացրած ճիշտ որոշումից:

«Հայաստանը ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում, ինչը մարդկանց կապահովի երկարատեւ սոցիալական եւ տնտեսական կայունություն»,- ասել է Շյուցը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը կնպաստի նաեւ երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորմանը: «Ունենալու ենք 270 հազար պատասխանատու քաղաքացիներ, որոնք  վերահսկելու են ոչ միայն իրենց անհատական հաշիվները, այլեւ ֆոնդերի կառավարիչներին եւ կառավարությանը»,- ասել է վարչապետը:  

Դիտում՝ 2114
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW