Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

07.05.2024 | 11:43 Գլխավոր էջ / Նորություններ /
# Յունիբանկ #շահութաբաժինների վճարում
«Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովն ամփոփել է բանկի 2023 թվականի գործունեության արդյունքները: Հաշվետու տարին բանկն ավարտել է 4,5 մլրդ դրամ շահույթով. բանկի Խորհուրդը Բաժնետերերի ժողովի հաստատմանն է ներկայացրել շահութաբաժինների վճարման հարցը։

Բանկից հայտնել են, որ շահութաբաժինների ընդհանուր գումարը կկազմի 4,1 մլրդ դրամ։ Շահութաբաժիններ վճարելու որոշումն արտացոլում է բանկի՝ հաշվետու ժամանակահատվածի արդյունավետ գործունեությունը: Բանկի բաժնետերերը շահութաբաժինները կստանան այս տարվա հուլիսի 3-ից մինչեւ 28-ը ընկած ժամանակահատվածում:

«Տարվա արդյունքները հաստատել են ազնիվ եւ հուսալի ֆինանսական գործընկեր լինելու, հաճախորդներին լսել կարողանալու, մարդկանց եւ բիզնեսի համար օգտակար եւ շահավետ լուծումներ գտնելու՝ բանկի ընտրած ռազմավարության արդյունավետությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ հաշվետու տարում բանկի կապիտալը գերազանցել է 40 մլրդ դրամը, ակտիվների ծավալը՝ 289 մլրդ դրամը։ Բանկի վարկային ներդրումները 2023 թվականին աճել են գրեթե 25%-ով։

Ֆոնդային բորսայում բանկի բաժնետոմսերն այժմ վաճառվում են անվանական արժեքից եռակի բարձր գնով:

Յունիբանկի 2023թ. ձեռքբերումները գնահատվել են նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից: Visa համակարգը տարվա արդյունքներով Յունիբանկին շնորհել է Pinnacle Partnership մրցանակ: Յունիբանկի private banking-ը՝ Յունիբանկ Պրիվեն, ճանաչվել է լավագույնը Հայաստանում՝ ըստ Euromoney Global Private Banking Awards 2023-ի:

«Հաշվետու տարում բանկն ընդլայնել է իր ներկայությունը. այսօր Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 50 մասնաճյուղ եւ 100-ից ավելի պրոմո կետ: Միաժամանակ բանկը գնում է դեպի թվայնացում եւ առաջադեմ տեխնոլոգիաների ներդրում։ Հաճախորդները գնալով ավելի հաճախ են օգտվում բանկի մոբայլ հավելվածից, որը թույլ է տալիս հեշտությամբ լուծել առօրյա ֆինանսական խնդիրները։ Տարվա կտրվածքով UNIMobile հավելվածից օգտվողների թիվն աճել է գրեթե 14%-ով։

Հաշվի առնելով հաճախորդների կողմից ներդրումային պահանջարկը՝ Յունիբանկը 2023 թվականի վերջին գործարկել է նոր ուղղություն՝ բրոքերային ծառայությունների մատուցում: Unibank Invest մոբայլ հավելվածը հնարավորություն է տալիս հաճախորդներին ներդրումներ կատարել կապիտալի գլոբալ շուկաներում: Unibank Invest-ի հետ հաճախորդները կարող են մուտք գործել աշխարհի առաջատար բորսաներ՝ NYSE, NASDAQ, LSE, HKEX, Xetra եւ այլն:

2023 թվականին Յունիբանկի աջակցությամբ Երեւանում կայացել է FINTECH360 միջազգային համաժողովը: Տարբեր երկրներից ժամանած ավելի քան 200 մասնագետ քննարկել է ֆինանսական տեխնոլոգիաների նորույթները, ծանոթացել Հայաստանի պատմությանը եւ մշակույթին:

Տարվա ընթացքում Յունիբանկը մեծ ուշադրություն է հատկացրել նաեւ բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը: Բանկը զգալի ներդրում է ունեցել բարեգործական, հովանավորչական եւ սոցիալական ծրագրերում»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 8671
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW