Մասնավոր ընկերությունները կանխատեսում են միավորումների և ձեռքբերումների ծավալի աճ

05.03.2010 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Ըստ Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի միջազգային գործարար զեկույցի, որը 18 տարի շարունակ հարցում է անցկացնում աշխարհի մասնավոր ընկերությունների գործարարների շրջանում, գործարարների 62%-ը հավատում է, որ տնտեսական վերելքն արդեն սկսվել է, կամ տեղի կունենա 2010թ.-ի ընթացքում: 2009թ. ուսումնասիրությունների արդյունքում գալիք տարում սեփականատիրության փոփոխություն ակնկալող պատասխանողների թիվն աճել է մինչեւ 10%՝ ի համեմատ անցյալ տարվա 6%-ի: Նրանցից 27%-ի կարծիքով տեղի կունենա վաճառք ռազմավարական ներդրողներին (ի համեմատ անցյալ տարվա 18%), իսկ 25%-ն ակնկալում է վաճառք ֆինանսական ներդրողներին (22% 2009թ-ին):

Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի միավորումների և ձեռքբերումների պատասխանատու Մայք Հյուզը մեկնաբանում է. “2010թ սկզբին մասնավոր ընկերությունների գործարարները ցուցաբերում են լավատեսության իրական նշաններ, ինչպես այն հարցում, որ տնտեսական աճն արդեն սկսվել է կամ սկսվելու վրա է,այնպես էլ, որ ռազմավարական և ֆինանսական ներդրողների համար կրկին կբացվեն առք ու վաճառքի ավանդական ուղիները”:

Զարմանալի չէ, որ հարցումը նաև բացահայտել է, որ, չնայած տնտեսության վիճակի բարելավման հեռանկարին, գործարարները բնականաբար վերապահությամբ են մոտենում ձեռքբերումների իրենց մտադրությունների վերաբերյալ հարցումներին: Պատասխանողների այդպես համարող մասի ցուցանիշն աշխարհում 37%-ից նվազել է 26%: Ամենամեծ անկումը գրանցվել է BRIC երկրներում (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան):

Ինչևէ, դեռ կա ձեռնարկատիրական ընկերությունների զգալի մաս, որ ցանկանում է աճել միավորումների և ձերքբերումների միջոցով, և այն կարծես կավելանա, եթե համաշխարհային ճգնաժամից դուրս գալու մասին լավատեսությունը տարածվի և վարկային շուկան թեթևանա:

Այն ընկերությունների համար, որոնք իրոք ունեն կանխիկ միջոցներ, համաշխարհային ավելի կայուն տնտեսության և համեմատաբար ցածր գնահատումների միացությունը կհանգեցնի ձեռքբերումների հնարավորությունների աճի: Գրանթ Թորնթոնի անդամ ընկերությունները զեկուցում են միավորումների և ձեռքբերումների ակնհայտ վերածնունդ, որն ամրապնդվում է ինչպես իրականացրած գործարքների քանակով, այնպես էլ ընդհանուր տրամադրության փոփոխությամբ:

Չնայած նրան, որ ԱՄՆ-ը և Կանադան անցյալ տարվա համեմատությամբ ցուցաբերում են ձեռքբերումների պլանավորման քանակի անկում, նրանք զբաղեցնում են համաշխարհային միջին ցուցանիշից բավական բարձր դիրք (32% և 35%համապատասխանաբար): Աշխարհի այլ տեղերում վստահության տոկոսը բարձր է: Օրինակ, Լեհաստանում, որը խուսափեց ճգնաժամից, գրանցվել է տարեցտարվա աճ` իր գործարարների 66%-ով, ովքեր պլանավորում են ձեռքբերումների միջոցով զարգացում հաջորդ երեք տարիներին: Հնդիկ գործարարները ամենից պատրաստակամն են արտասահմանյան ձեռքբերումներ կատարելու մեջ, որոնցից 42%-ը ակնկալում են միջազգային գործարքների իրականացում:

Գրանթ Թորնթոնի անդամ ընկերությունները առաջարկում են միավորումների և ձեռքբերումների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն աշխարհի կարևորագույն գործարար կենտրոններում:

Դիտում՝ 12083
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai