Յունիբանկը ՓՄՁ-ներին առաջարկում է նոր վարկատեսակ՝ «Պարզեցված», որը զգալիորեն հեշտացնում եւ արագացնում է վարկային միջոցների տրամադրման գործընթացը։ «Պարզեցված» վարկը հնարավոր է ստանալ առանց բիզնեսի ֆինանսական վերլուծության անցկացման:Բանկից հայտնել են, որ «Պարզեցված» վարկը նախատեսված է տարբեր բիզնես նպատակների, այդ թվում՝ շրջանառու միջոցների համալրման, ներդրումների, գործող վարկերի վերաֆինանսավորման համար: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով՝ մինչեւ 120 ամիս ժամկետով:«Բիզնեսի արդյունավետ զարգացման եւ մրցունակության բարձրացման համար չափազանց կարեւոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը: Յունիբանկն առաջարկում է բիզնեսի վարկավորում պարզեցված սխեմայով, որն ունի մի շարք առավելություններ՝ վարկային հայտի արագ դիտարկում, փաստաթղթերի նվազագույն փաթեթ եւ ավելի հարմար պայմաններ: Մեզ համար կարեւոր է, որ մեր ծառայությունները լինեն հնարավորինս պարզ եւ արագ։ Հաճախորդը կարող է դիմել բանկի մասնաճյուղ եւ օպերատիվ ստանալ ֆինանսավորում շահավետ պայմաններով»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:«Յունիբանկի կողմից առաջարկվող հարմար պայմաններով վարկավորումը լրացուցիչ խթան կհանդիսանա ձեռներեցության զարգացման համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մանրածախ եւ մեծածախ առեւտուրը եւ ծառայությունների մատուցումը, արտադրությունը, շինարարությունը եւ այլն»,- ասված է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 4931