Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

08.05.2024 | 13:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ՎԶԵԲ
Մայիսի 14-16-ը Հայաստանում կկայանա Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովը, որի գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն է:  

Բանկից հայտնել են, որ միջոցառման շրջանակում քննարկումների առանցքում կլինեն տարածաշրջանի երկրներին ՎԶԵԲ աջակցությունն անընդհատ փոփոխվող միջավայրի պայմաններում եւ համատեղ ուժերով շոշափելի արդյունքի հասնելու հեռանկարները:

Փորձագետները, բիզնես առաջնորդները եւ ՎԶԵԲ անդամները մտքեր կփոխանակեն մակրոտնտեսական միջավայրին, կայուն զարգացմանը, ներառական տնտեսությանը, թվայնացմանն եւ տեխնոլոգիաներին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի շուրջ:

«ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք: Մեզ համար պատիվ է լինել մաս այս կարեւորագույն միջոցառման, որտեղ քննարկվելու են բանկի համար սկզբունքային թեմաներ: Կոնվերս Բանկի ռազմավարական կարեւորագույն ուղղություններից եւ գործունեության սկզբունքներից են կայուն զարգացումը, կանաչ ֆինանսավորումը, թվայնացումն ու ֆինանսների հասանելիությունը հնարավորինս լայն խմբերի»,-ասել է Ֆինանսական հաստատությունների եւ միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:

Նշվում է, որ միջոցառման շրջանակում Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ կկայանա կապիտալի շուկաների զարգացման ներկա միտումներին եւ մարտահրավերներին նվիրված պանելային քննարկում, որին կմասնակցեն նաեւ ՀՀ պետական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ միջազգային գործընկերներ:
Դիտում՝ 1923
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW