ADX-ի գլխավոր տնօրեն. Tabadul-ը տարածաշրջանային կապիտալի հոսքերը վերափոխելու առանցքային գործիք է

24.06.2025 | 10:24 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Կոնվերս Բանկ #ADX #Tabadul
Կոնվերս Բանկը Հայաստանում բորսայական առեւտրով զբաղվող առաջին եւ դեռեւս միակ բանկն է, որը Հայաստանի ֆոնդային բորսայի միջոցով միացել է Tabadul տարածաշրջանային հաբին եւ դարձել դրա լիիրավ անդամ: Իսկ ConFEAS 2025-ի ժամանակ դարձել է նաեւ Հայաստանում հարթակի միջոցով կատարված առաջին գործարքի մասնակիցը:

Հարթակի ու դրա հնարավորությունների մասին հարցերին պատասխանել է Աբու Դաբիի ֆոնդային բորսայի (ADX) գլխավոր տնօրեն Աբդուլա Սալեմ Ալ Նուամին: 

- Ինչո՞վ է Tabadul հարթակը տարբերվում միջազգային մյուս առեւտրային հարթակներից եւ ինչպե՞ս է նպաստում տարածաշրջանային ֆինանսական ինտեգրմանը։ 

- Երբ 2022 թվականի հուլիսին գործարկեցինք Tabadul-ը, մեր նպատակն էր ոչ միայն միմյանց հետ կապել ֆոնդային բորսաները, այլեւ՝ տրամադրել իրական ժամանակում անվտանգ, ընդարձակ հասանելիություն նոր ներդրումային հնարավորություններին երկրների սահմաններից դուրս։  

Tabadul-ի առանձնահատկությունը շուկայի փոխադարձ հասանելիության մոդելն է։ Ներդրողները կարող են առեւտուր իրականացնել այլ բորսաներում ցուցակված արժեթղթերով իրենց տեղական բրոքերի միջոցով՝ առանց օտարերկրյա հաշիվներ բացելու կամ անծանոթ ընթացակարգեր անցնելու։ Այն անխափան թվային ենթակառուցվածք է, որը վերացնում է ավանդական խոչընդոտները։

Ներկայում հարթակը միավորում է ինը բորսա, որոնցից վեցը գործում է իրական ժամանակում, այդ թվում՝ մեր նորագույն անդամը՝ Հայաստանի ֆոնդային բորսան: Սա թույլ է տալիս ADX ներդրողներին ուսումնասիրել նոր հնարավորություններ Հայաստանի աճող կապիտալի շուկայում, մինչդեռ AMX-ի միջոցով ներդրողները հասանելիություն են ստանում տարածաշրջանի ամենաակտիվ եւ բազմազան բորսաներից մեկին։ Այս մոդելը նախատեսված է արժեք ապահովելու երկու կողմերի համար:

Միայն 2024 թվականին Tabadul-ն արձանագրել է 1029% աճ նախորդ տարվա համեմատ: Այն նաեւ հեշտացնում է մասնակցությունը անդրսահմանային առաջնային հրապարակային առաջարկներին (IPO), ինչպես նաեւ առաջարկում է պարտքային գործիքներ եւ տարածաշրջանում ETF-ների ամենաբազմազան տարբերակներ: Եվ այս ամենը՝ միասնական մոտեցման շրջանակում, որը նպատակաուղղված է ապահովելու երկարաժամկետ օգուտներ մասնակից շուկաներից յուրաքանչյուրի համար։

- Ի՞նչ ակնկալիքներ ունի Աբու Դաբիի ֆոնդային բորսան Tabadul հարթակի զարգացման եւ տարածաշրջանում ներդրումային հոսքերի խթանման առումով: 

- Tabadul-ը ռազմավարական դեր է խաղում տարածաշրջանային կապիտալի հոսքերը վերափոխելու մեր ձգտումներում։ Մենք ձգտում ենք ներգրավել ավելի շատ բորսաներ, ընդլայնել մեր ներդրողների բազան եւ ներդնել նոր ֆինանսական գործիքներ՝ որպես Tabadul-ում առկա պրոդուկտների տեսականին դիվերսիֆիկացնելու մեր մշտական ջանքերի մաս՝ միաժամանակ ապահովելով, որ դրանք բավարարեն ներդրողների փոփոխվող կարիքները։

Մենք նաեւ կատարելագործում ենք հարթակն օգտագործողի փորձառությունը՝ ապահովելով, որ այն մնա ինտուիտիվ թե՛ մանրածախ, թե՛ ինստիտուցիոնալ ներդրողների համար։

Գործառնական օգուտներից զատ, Tabadul-ը նպաստում է Աբու Դաբիի տնտեսական դիվերսիֆիկացիայի եւ ֆինանսական նորարարությունների ավելի լայն տեսլականին։ Այն մեր շուկաները դիրքավորում է որպես փոխկապակցված, ներդրողների համար բարենպաստ եւ առաջադեմ գլոբալ շուկա։ 

- Համագործակցության ինչպիսի՞ հնարավորություններ կան Tabadul հարթակի անդամ երկրների ֆոնդային բորսաների համար՝ մասնավորապես Եվրասիական տարածաշրջանում:

- Tabadul-ը նոր հորիզոններ է բացում տարածաշրջանային բորսաների միջեւ համագործակցության համար, հատկապես Եվրասիական միջանցքում, որտեղ կապիտալի շուկաներն արագ զարգանում են։

Խոսքը միայն գործարքներ կատարելու մասին չէ, այլեւ փոխշահավետ մոդելի մասին է։ Tabadul հարթակը շահավետ է բոլոր մասնակիցների համար. հայկական ընկերությունները ձեռք են բերում ավելի մեծ տեսանելիություն եւ ավելի ընդարձակ կապիտալին հասանելիություն, իսկ ADX-ում գրանցված ընկերությունները ներգրավում են նոր ներդրողներ։ Սա համատեղ աճի պատմություն է, որն ամրապնդում է տարածաշրջանային համագործակցության ներուժը։

Մենք տեսնում ենք Կենտրոնական Ասիայի եւ դրա սահմաններից դուրս գտնվող այլ բորսաների կողմից աճող հետաքրքրությունը եւ կարծում ենք, որ Tabadul-ը կշարունակի ծառայել որպես ներգրավվածության եւ նորարարության կատալիզատոր կապիտալի շուկաներում։ 

- Ի՞նչ մեխանիզմներ են ներկայում գործում կամ նախատեսվում՝ եվրասիական տարբեր ֆոնդային բորսաներում ներդրողների գործարքները հեշտացնելու համար։

- Tabadul-ը նախատեսված է երկրի սահմաններում առեւտրի պարզությունը երկրի սահմաններից դուրս վերարտադրելու համար։ Ներդրողները ձեռք են բերում հասանելիություն այլ շուկաներում ցուցակված արժեթղթերին եւ ֆինանսական պրոդուկտներին՝ իրենց երկրում լիցենզավորված բրոքերների միջոցով։

Հարթակն ապահովում է իրական ժամանակում տվյալների փոխանակում, ներդաշնակեցված փոխադարձ հաշվարկներ եւ համատեղ KYC/AML արձանագրությունների համապատասխանություն, որոնք բոլորը ինտեգրված են՝ անվտանգ եւ արդյունավետ փորձառություն ապահովելու համար։ Վճարումները կատարվում են տեղական արժույթով, ընդ որում արժույթների փոխարկումը կատարվում է ավտոմատ՝ համակարգի ներսում, ինչը վերացնում է արտարժույթի փոխանակման ձեռքով իրականցվող գործարքների անհրաժեշտությունը։

Չի պահանջվում բացել նոր հաշիվներ, իսկ ներդրողներն ամբողջովին մնում են իրենց ներքին բրոքերային էկոհամակարգում: Այս մակարդակի փոխգործունակությունն արդեն իսկ ապահովել է ADX-ի եւ եվրասիական շուկաների միջեւ հասանելիությունը, որն ավելի ակնհայտ կդառնա ցանցի ընդլայնմանը զուգընթաց։ 

- Ի՞նչ նոր ֆինանսական գործիքներ եւ ծառայություններ եք նախատեսում առաջիկայում ներդնել Tabadul հարթակում: 

- Tabadul-ի զարգացման մեր ճանապարհային քարտեզը ձեւավորվում է ներդրողների փոփոխվող կարիքների եւ դիվերսիֆիկացված, ապագային պատրաստ շուկայի տեսլականի հիման վրա։

Մենք արդեն ներդրել ենք ETF-ներ եւ պարտքային գործիքներ հարթակում եւ ակտիվորեն համագործակցում ենք անդամ բորսաների հետ՝ առկա ներդրումային պրոդուկտների տեսականին ընդլայնելու համար՝ ապահովելով, որ դրանք բավարարեն տարածաշրջանում ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ մանրածախ ներդրողների փոփոխվող կարիքները։

Բացի այդ, անդրսահմանային IPO հասանելիությունն արդեն իսկ ապահովված է, ինչը թույլ է տալիս ներդրողներին բաժանորդագրվել տարբեր շուկաների առաջարկներին մեկ ներքին կապուղու միջոցով։

Հարթակը նաեւ օգտվում է շուկա ստեղծողների հեռակա մասնակցությունից, որոնք կարեւոր դեր են խաղում փոխկապակցված շուկաներում իրացվելիության ապահովման գործում՝ նպաստելով ավելի ցածր սփրեդերի եւ ավելի սահուն առեւտրային գործարքների ապահովմանը։

Ամփոփելով կարող եմ ասել՝ Tabadul-ը դինամիկ հարթակ է, որը հիմնված է տարածաշրջանային բազմազանության վրա եւ նախատեսված է իր կողմից սպասարկվող բորսաների եւ ներդրողների նկրտումներին համապատասխանելու համար։

Կոնվերս Բանկի՝ Tabadul-ում շրջանառվող արժեթղթերում ներդրումների առաջարկից օգտվելու համար կարող եք դիմել բանկ՝

investments@conversebank.am
+374 10 511 211 (ներքին՝ 1248 կամ 2056)
+374 77 718008

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 6284
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW