Վահե Դավթյան. New City Projects-ը վերաիմաստավորում է տուն գտնելու գործընթացը

02.04.2025 | 22:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Վահե Դավթյան #New City Projects
«New City Projects»-ը այս պահին ներկայացնում է վեց քաղաքաշինական նախագիծ, որոնք նպատակ ունեն վերաիմաստավորել Հայաստանի քաղաքաշինական լանդշաֆտը։

Ստորեւ բերված հարցազրույցում ընկերության գործադիր տնօրեն Վահե Դավթյանը պատմում է նախագծերի առանձնահատկությունների, նորարարական մոտեցումների, ընկերության զարգացման ուղու եւ ապագա ծրագրերի մասին։

- «New City Projects»-ը ներկայում ներկայացնում է վեց քաղաքաշինական նախագիծ: Ինչո՞վ են դրանք առանձնանում եւ ինչպիսի՞ ազդեցություն կունենան Հայաստանի զարգացման համար։

- Մեր նախագծերը նպատակ ունեն ոչ միայն ապահովել բնակարանային տարածքներ, այլեւ ձեւավորել համայնքներ, որտեղ մարդիկ կարող են ապրել, աշխատել, սովորել եւ հանգստանալ մեկ վայրում։ Յուրաքանչյուր նախագիծ մշակվել է՝ հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները, ենթակառուցվածքների հարմարավետությունը եւ կայուն զարգացման սկզբունքները։ Մեր նպատակն է ստեղծել միջավայր, որը կբարձրացնի կյանքի որակը, կնպաստի համայնքային համախմբմանը եւ կստեղծի երկարաժամկետ արժեքներ մեր գնորդների համար։

- Ո՞րն է Ձեր ընկերության գլխավոր տեսլականը քաղաքաշինության ոլորտում։

- Մենք հավատում ենք, որ քաղաքաշինությունը պետք է լինի ոչ միայն նոր շենքեր կառուցելու գործընթաց, այլեւ ամբողջական քաղաքային էկոհամակարգերի ձեւավորում։ Մեր տեսլականն է զարգացնել այնպիսի բնակավայրեր, որոնք կլինեն հարմարավետ, անվտանգ, էկոլոգիապես կայուն եւ տեխնոլոգիական առումով զարգացած։

-Ինչպե՞ս եք ապահովում հաճախորդների վստահությունն ու ներգրավվածությունը կառուցապատման գործընթացում։

- Մեր հաճախորդները ոչ միայն ձեռք են բերում բնակարան, այլեւ դառնում են համայնքի մի մասը, եւ մենք ձգտում ենք ապահովել նրանց վստահությունը կառուցապատման ողջ ընթացքում։ Մենք առաջարկում ենք լայվ ռեժիմով շինարարական աշխատանքների հետեւելու հնարավորություն, բաց հանդիպումներ մեր մասնագետների հետ։ Բացի այդ, մենք աշխատում ենք միայն վստահելի մատակարարների եւ շինարարական ընկերությունների հետ, ինչը երաշխավորում է որակի բարձր մակարդակ։

- Կա՞ն արդյոք հատուկ ծրագրեր գնորդների համար։

- Այո, մեր որոշ նախագծերում գործում են տարաժամկետ վճարման ճկուն մեխանիզմներ, որոնք նվազեցնում են ֆինանսական բեռը։ Ինչ վերաբերում է ներդրողներին, ապա մեր նախագծերը ունեն մեծ ներդրումային գրավչություն, քանի որ մենք կառուցում ենք ոչ միայն բնակելի, այլեւ կոմերցիոն տարածքներ, որոնք կարող են եկամտաբեր լինել։

- Ինչպիսի՞ հետագա ծրագրեր ունեք, եւ որո՞նք են այն նոր ուղղությունները, որոնք պլանավորում եք ուսումնասիրել։

- Մենք նպատակ ունենք ընդլայնել մեր ներկայությունը ոչ միայն Երեւանում եւ Ծաղկաձորում, այլեւ մարզերում, որտեղ քաղաքաշինական զարգացումը մեծ ներուժ ունի։

Մենք նաեւ միակ մասնավոր ընկերությունն եք, որ հաջողությամբ իրականացնում ենք ներդրումային սոցիալական ծրագիրը՝ վթարային շենքերը փոխարինելով նորակառույցներով եւ բնակիչներին նորակառույցում բնակարան տրամադրելով։ Այս ճյուղը նույնպես զարգացնում ենք՝ ի նպաստ Երեւանի քաղաքաշինությանը։

-Ի՞նչ նախագծեր եք հանրության դատին հանձնում այս պահին։

-Այս պահին ունենք մի շարք նախագծեր, որոնցից կուզեի առանձնացնել, մեր լավագույն նախագծերը, որոնք առանձնանում են իրենց առավելություններով։

Lotus-ը (Երեւան, Նորք Մարաշ) բարձր դասի բնակելի համալիր է, որը կառուցվում է Նորք Մարաշի լավագույն հատվածում: Համալիրը լավագույն ընտրությունն է նրանց համար, ովքեր ուզում են խուսափել քաղաքային աղմկոտ միջավայրից եւ վայելել խաղաղ ու անշտապ երեկոներն ապահով միջավայրում։




Novem Residence-ը (Երեւան, Բագրեւանդ) բաղկացած է 9 թաունհաուսներից՝ ապահովելով 24/7 հսկողություն, բացօթյա լողավազան, ընդհանուր եւ անհատական կանաչապատ բակային տարածքներ: Տարբերվում է ավանդական թաունհաուսներից իր նորարարական ճարտարապետական լուծումներով:


Pallada-ն Տեղակայված է Ծաղկաձորի սրտում՝ Ծաղկունյաց հրապարակում: Նախագիծը միավորում է բարձրակարգ բնակարանային պայմանները եւ հյուրանոցային ծառայությունները, ստեղծելով հանգստի նոր մշակույթ: Շինարարության ավարտը նախատեսվում է 2027 թվականին: Նախագծի կառուցապատման շրջանակում իրականացնում ենք Ծաղկաձորի հրապարակի վերակառուցումը։


- Վերջում, ի՞նչ կմաղթեք նրանց, ովքեր այժմ փնտրում են իրենց երազանքի տունը։

- Հավատացած ենք, որ յուրաքանչյուր տուն պետք է արտացոլի իր բնակիչների անհատականությունը, ապահովի նրանց հարմարավետությունն ու անվտանգությունը։ Ուստի, խորհուրդ եմ տալիս ընտրություն կատարելիս առաջնահերթություն չդիտարկել միայն գինը, այլ ուշադրություն դարձնել որակին, հուսալիությանը եւ բնակարանների մակերեսների օպտիմալ բաշխմանը։ Մեր դռները միշտ բաց են բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ծանոթանալ մեր նախագծերին եւ գտնել իրենց պատկերացրած տունը։
Դիտում՝ 3227
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW