Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Կոնվերս Բանկի որդեգրած ռազմավարությանը

13.05.2024 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Հրանտ Հակոբյան #Կոնվերս Բանկի,ՎԶԵԲ տարեկան ժողով
Կոնվերս Բանկը Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Միջոցառմանը բանկի մասնակցության ձեւաչափի, սոցիալապես պատասխանատու ֆինանսավորման ոլորտում մասնակցության եւ միջոցառումից ակնկալիքների մասին ներկայացրել է բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

- ՎԶԵԲ-ի հետ Կոնվերս Բանկը համագործակցության հարուստ փորձառություն ունի: Ո՞ր ոլորտներն է ընդգրկել երկկողմ համագործակցությունը, ինչպե՞ս կբնորոշեք այն:

- Կոնվերս Բանկը ՎԶԵԲ-ի հետ երկարամյա արդյունավետ եւ ընդգրկուն համագործակցության փորձ ունի, որի շրջանակում բանկի կողմից Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ Բանկը ՎԶԵԲ-ի հետ ակտիվ համագործակցում է միջազգային առեւտրի խթանման եւ ՓՄՁ-ների ֆինանսավորման ոլորտում: Մասնավորապես, ներգրավված ռեսուրսների շնորհիվ հաջողությամբ իրականացվել է «Կանայք բիզնեսում» ներառական ծրագիրը, ինչպես նաեւ ՓՄՁ ֆինանսավորման ծրագիր:

Դրանց շնորհիվ գրանցված արդյունքները բարձր են գնահատվել հենց ՎԶԵԲ-ի կողմից, ինչի շնորհիվ Կոնվերս Բանկը երկու անգամ արժանացել է «Տարվա Գործարք – Կանաչ Առեւտուր» մրցանակին, իսկ ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում՝ «ՎԶԵԲ-ի կարեւոր գործընկեր» պատվավոր մրցանակին:

ՎԶԵԲ-ի հետ համագործակցում ենք նաեւ մասնագիտական կարողությունների զարգացման եւ տեխնիկական աջակցության ծրագրերի շրջանակում:

-Ի՞նչ ձեւաչափով է մասնակցում բանկը տարեկան ժողովին, ինչո՞վ է կարեւորվում բանկի մասնակցությունը համաշխարհային մակարդակով այդ կարեւոր միջոցառմանը:

-ՎԶԵԲ տարեկան ժողովը համաշխարհային մակարդակով տնտեսական կարեւորագույն միջոցառումներից է, որը հնարավորություն է տալիս հաղորդակցվել միջազգային ֆինանսական հանրության կողմից ընդունված, հեղինակություն վայելող մասնագետների հետ, ինչպես նաեւ ՎԶԵԲ ծրագրերում ներգրավված իրական հատվածի ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Միաժամանակ, սա շատ պարտավորեցնող միջոցառում է հուզական տեսանկյունից, քանի որ դրա շնորհիվ ՀՀ-ն հայտնվում է համաշխարհային ֆինանսական աշխարհի քարտեզում։

ՎԶԵԲ 2024թ․ տարեկան ժողովին Կոնվերս Բանկը մասնակցում է ոչ միայն որպես հայաստանյան ֆինանսական հատվածի ներկայացուցիչ, այլեւ՝ որպես միջոցառման գլխավոր հովանավոր (Major sponsor)։ Նման մասշտաբի միջոցառման մասնակցությունը համահունչ է բանկի որդեգրած ռազմավարությանը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու, ռիսկերը զսպելու եւ բանկի հետագա զարգացման նպատակով միջազգային եւ արտասահմանյան կառույցների հետ սերտ համագործակցության առումով։  

-Տարեկան ժողովի շրջանակում կանցկացվի «Ազդեցության համատեղ գործադրում» («Delivering Impact Together») խորագրով գործարար համաժողով՝ կարեւորելով միասնականության, համատեղ ջանքերի գործադրումն առավելագույն արդյունքի հասնելու համար: Ինչպե՞ս եք տեսնում Կոնվերս Բանկի տեղն ու դերը այս հայեցակարգում, տեսլականում:

-«Delivering Impact Together»՝ համատեղ, միասնական օրակարգ եւ ջանքեր մարտահրավերները հաղթահարելու համար։

Համաշխարհային տնտեսության առջեւ այսօր ծառացած են այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կիբերանվտանգությունը, աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, որոնց դժվար է դիմակայել ինքնուրույն եւ մեկուսի: Նշված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մոբիլիզացնել համաշխարհային գիտելիքն ու փորձառությունը, ստեղծել փորձի փոխանակման եւ համագործակցության հնարավորություններ եւ հարթակներ:

Այս առումով կարեւորում եմ ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակում անցկացվելիք գործարար համաժողովը, որը նոր կապերի եւ նոր համագործակցությունների հնարավորություններ է ընձեռում մասնակիցներին: Մշտապես ներկայացված լինելով միջազգային հարթակներում՝ Կոնվերս Բանկն առաջնորդվում է հաճախորդների պահանջմունքները լավագույնս բավարարելու սկզբունքով՝ ձգտելով նրանց համար ստեղծել անհատական եւ նորարարական լուծումներ, տրամադրել բիզնեսի զարգացման հնարավորություններ եւ ֆինանսական ռեսուրսների հասանելիություն:

-Կայուն, սոցիալապես պատասխանատու բիզնեսի կայացման հարցում ինչպիսի՞ն է Կոնվերս Բանկի ռազմավարությունը: Պրոդուկտների մշակման գործընթացում ինչպիսի՞ նշանակություն է տրվում սոցիալապես պատասխանատու, կայուն ֆինանսավորմանը եւ բանկային ծառայությունների հասանելիությանը:

-Սոցիալապես պատասխանատու ֆինանսավորումը, ներառականությունը, կլիմայական եւ բնապահպանական ռիսկերի զսպումը ֆինանսավորման գործընթացում Կոնվերս Բանկի ռազմավարական առաջնահերթություններից են:

Ելնելով այս հանձնառությունից՝ բանկում ներդրել ենք բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական մի շարք սկզբունքներ, որոնց վրա էլ հիմնված են պրոդուկտների մշակման գործընթացները։ Այս ոլորտում նույնպես Կոնվերս Բանկը սերտորեն համագործակցում է ՎԶԵԲ-ի եւ մյուս ինստիտուցիոնալ գործընկերների հետ: Մասնավորապես, ցանկանում եմ նշել ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող Climate Practices and Transition Planning ծրագրին բանկի համապատասխան աշխատակիցների մասնակցությունը, որի նպատակն է կլիմայական ռիսկերի կառավարման եւ անցումային պլանավորման (transition planning) ոլորտում ձեռք բերել գիտելիքներ եւ պրակտիկ հմտություններ:

- Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք միջոցառումից եւ ինչպիսի՞ համագործակցության հեռանկարներ եք տեսնում ՎԶԵԲ հետ:

-ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի ռազմավարական գործընկերն է: Մենք ակնկալում ենք շարունակական գործընկերային նոր մակարդակ, մասնակցություն ավելի մեծ թվով նախագծերի:

ՎԶԵԲ-ի տարեկան ժողովը հրաշալի հարթակ է համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական զարգացումների մասին տեղեկանալու, առկա մարտահրավերների եւ ռիսկերի զսպման մեխանիզմների վերաբերյալ քննարկումներին մասնակցելու, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ օտարերկրյա բանկերի հետ հարաբերությունների ստեղծման եւ ընդլայնման համար։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս ակնկալում ենք մասնակցության բարձր ցուցանիշ եւ համագործակցության նոր հնարավորություններ։

Մենք բարձր ենք գնահատում ՎԶԵԲ-ի հետ մեր երկարամյա գործընկերությունը եւ հուսով ենք, որ այն լինելու է շարունակական՝ ընդգրկելով ոչ միայն համագործակցության տրադիցիոն ոլորտները, այլեւ ժամանակի պահանջներին եւ մարտահրավերներին համահունչ այլ ծրագրերի շրջանակում գործընկերությունը։

Վստահ ենք, որ այս միջոցառման շնորհիվ Հայաստանում կստեղծվեն, կձեւավորվեն ամուր նախադրյալներ տնտեսության եւ բիզնեսի հետագա, շարունակական զարգացման համար:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 6181
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW