Որտե՞ղ է այսօր ավելի շահավետ ներդնել գումարը

09.04.2024 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Համաշխարհային տնտեսությունն այժմ գտնվում է բարձր, թեեւ աստիճանաբար դանդաղող գնաճի պայմաններում։ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ 2023 թվականին համաշխարհային գների աճը կազմել է 6,8%։ ԱՄՆ-ում գնաճը, այսինքն՝ դոլարով գնաճը, կազմում է 3,2%, իսկ Եվրոգոտում՝ եվրոյի համար՝ 2,4%։ Այս պայմաններում չափազանց արդիական է կուտակված միջոցների պահպանման ու ավելացման խնդիրը։

Բանկերը եւ ֆոնդային շուկան առաջարկում են գործիքների լայն շրջանակ, որոնք կբավարարեն ինչպես ամենապահպանողական, այնպես էլ ամենառիսկային ներդրողներին, սակայն սովորական ներդրողների համար առավել հասկանալի եւ պարզ են հետեւյալ տեսակները.

•    Բանկային ավանդ
•    Պարտատոմսեր
•    Բաժնետոմսեր

Դիտարկենք դրանցից յուրաքանչյուրի օրինակով, թե ինչ եկամուտ կարող է այն տալ ներդրողին այսօր Հայաստանում եւ ինչ ռիսկեր է պարունակում։

1. Ավանդն ամենապարզ եւ պահպանողական գործիքն է: Բանկը պարտավորվում է վերադարձնել ավանդի գումարը տոկոսներով: Բացի այդ, Հայաստանի Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը երաշխավորում է 7 միլիոն դրամից (արտարժույթով) մինչեւ 16 միլիոն դրամ (ազգային արժույթով) գումարով ավանդները:

Ավանդի եկամտաբերությունը տատանվում է կախված բանկից, ինչպես նաեւ ավանդի չափից եւ ժամկետներից: Օրինակ, Յունիբանկն առաջարկում է միջոցներ տեղաբաշխել 181-365 օրով՝ տարեկան 9%-ից սկսած, իսկ 550-730 օրով՝ մինչեւ տարեկան 10,2%: Հայաստանում ավանդներից ստացված տոկոսային եկամուտները հարկվում են 10%-ի չափով։ Սա նշանակում է, որ 336 օրով 100 000 դրամ ավանդ ձևակերպելով ՝ ներդրողը ժամկետի ավարտին կստանա.

100 000 + 0.101*100 000 = 110 100 դրամ (մինչեւ հարկումը)
110 100 – 0.1*10 100 = 109 090 դրամ (հարկումից հետո)

Այն դեպքում, երբ ավանդի ժամկետը կազմի 730 օր /երկու տարի/, տոկոսադրույքը կբարձրանա մինչև 10.2%, իսկ վերջնական արդյունքը կլինի.

100 000 + 0.102*100 000 + 0.102*100 000 = 120 440 դրամ (մինչեւ հարկումը)
120 400 – 0.1*20 400 = 118 360 (հարկումից հետո)։

Ներդրողի ռիսկերը կայանում են նրանում, որ եկամտաբերությունը հնարավոր է չկարողանա ծածկել գնաճը: Սակայն Հայաստանի դեպքում 2023-ի վերջին այն եղել է 2%-ի մակարդակում, իսկ 2024-ին ԿԲ-ն ակնկալում է, որ գնաճը կվերադառնա 4%-ի նպատակային մակարդակին։

Եթե ներդրողն, այնուամենայնիվ, ցանկանում է միջոցները տեղաբաշխել դոլարով, ապա կա նաեւ նման հնարավորություն: Յունիբանկում տոկոսադրույքը կկազմի 4%`սկսած 366 օր ժամկետից։ Այսինքն՝ $10 000 գումարը 1 տարում կվերածվի.

10 000 + 0.04*10 000 = $10 400 (մինչեւ հարկումը)
10 400 – 0.1*400 = $10 360 (հարկումից հետո)

Դոլարային ավանդը թույլ է տալիս խուսափել ազգային արժույթի հետ կապված ռիսկերից, իսկ դրա եկամտաբերությունը թույլ է տալիս ծածկել 3,2% դոլարային գնաճը:

Ավելի ճշգրիտ հաշվարկների համար անհրաժեշտ է դիմել բանկ:

2. Պարտատոմսերը մասնավոր կամ պետական ընկերությունների կամ երկրների եւ տարածաշրջանային կազմավորումների պարտքային պարտավորություններն են: Պարտավորությունների կատարումը կախված է այն թողարկող էմիտենտից: Սակայն այնպիսի էմիտենտների համար, ինչպիսին ԱՄՆ-ն է, պարտավորությունները չվճարելու հավանականությունը մոտ է զրոյի՝ դրանք ապահովված են ամերիկյան հզոր տնտեսության կողմից։ Դա արտահայտվում է առաջատար վարկանիշային գործակալությունների կողմից որակի բարձր  գնահատմամբ։ ԱՄՆ-ի գանձապետական արժեթղթերը կարելի է գնել ֆոնդային շուկայում բրոքերի միջոցով: Օրինակ, նման հնարավորություն ընձեռում է UNIBANK INVEST-ը (unibankinvest.am):

Հաշվարկենք ներդրողի եկամուտը 2025 թվականի ապրիլի 30-ին մարվող գանձապետական պարտատոմսի օրինակի վրա (դա այն օրն է, երբ ձեզ կվերադարձնեն ներդրած գումարը): Դրա անվանական արժեքը կազմում է $100, իսկ գինը, որը պարտատոմսերում հաշվարկվում է որպես անվանական արժեքի տոկոս,  95,243% մակարդակում է։ Այս արժեթղթով տարեկան երկու անգամ հաշվարկվում է կուպոն (դա պարտատոմսերի տոկոսների վճարումն է) անվանական արժեքի տարեկան 0,38%-ի չափով։


Գնելով այսօր նման պարտատոմս (այստեղ եւ այսուհետ` գործիքների ընթացիկ գները նշված են 04.05.2024թ. դրությամբ) ներդրողը կծախսի $9,540 (հաշվի առնելով կուտակված կուպոնային եկամուտը), իսկ մինչեւ 2025թ. անվանական արժեքը $10,000 եւ կուպոնային եկամուտը $57՝ ընդհանուր՝ $10,057 (հաշվարկը կատարվել է առանց միջնորդավճարների, ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել UNIBANK INVEST - unibankinvest.am):

Կարեւոր առանձնահատկությունն այն է, որ պարտատոմսերում ներդրումները Հայաստանում չեն հարկվում:  

Պարտատոմսում ներդրումների շահութաբերությունը կկազմի տարեկան 5,08% ԱՄՆ դոլար, որն արդեն նկատելիորեն բարձր է գնաճից։

3. Բաժնետոմսերից ստացված եկամուտը կազմված է գնման եւ վաճառքի արժեքի տարբերությունից, ինչպես նաեւ ընկերության կողմից վճարված շահաբաժիններից:  Բաժնետոմսերը ամենաագրեսիվ գործիքն են, դրանց գինը կարող է ինչպես զգալիորեն աճել, այնպես էլ նվազել:


Որպես հակադրական օրինակներ կարելի է բերել NVIDIA-ի (ամերիկյան չիպերի արտադրող, որը հայտնի է իր վիդեո քարտերով) եւ կոսմետիկայի արտադրող Estée Lauder-ի (ամերիկյան ընկերություն, որը մասնագիտացած է մաշկի խնամքի միջոցների, դեկորատիվ կոսմետիկայի եւ օծանելիքների արտադրության եւ վաճառքի մեջ) բաժնետոմսերը։ Առաջինի արժեթղթերը վերջին 12 ամիսների ընթացքում թանկացել են 207%-ով, այսինքն՝ մեկ տարի առաջ դրանում ներդրված $1000-ը կվերածվեր $3070-ի՝ առանց միջնորդավճարները հաշվի առնելու։

Երկրորդ ընկերության բաժնետոմսերը նույն ժամանակահատվածում էժանացել են 41,5%-ով, այսինքն՝ նույն $1000-ից ներդրողը կարող էր հետ ստանալ միայն  $585։


Միեւնույն ժամանակ, եթե դիտարկենք ամերիկյան շուկայի շահութաբերությունն ամբողջությամբ՝ ըստ S&P500 ինդեքսի (կապիտալիզացիայով կշռված ինդեքսը, որը ներառում է ԱՄՆ-ի 500 խոշորագույն ընկերությունների արժեթղթերը), ապա վերջին 12 ամիսների ընթացքում այն կազմել է 26%։ ԱՄՆ ընկերությունների բաժնետոմսերում ներդրումներ եւս կարող եք կատարել UNIBANK INVEST բրոքերի միջոցով:

Վերը թվարկված գործիքներից յուրաքանչյուրն ունի իր պարամետրերը եւ ռիսկ/շահույթ հարաբերակցությունը: Որպես կանոն, գործում է օրինաչափություն, որ ակնկալվող շահութաբերության հետ միասին աճում են նաեւ ռիսկերը։ Ներդրողը կարող է օգտագործել կամ թվարկված գործիքներից մեկը, կամ դրանց զուգակցումը տարբեր համամասնություններով, այսինքն՝ կիրառել ներդրումների դիվերսիֆիկացում: Վերջին դեպքում նա կարող է առավել ճկունությամբ իրեն հարմարեցնել ռիսկի եւ ակնկալվող շահութաբերության ընդունելի մակարդակները:
Դիտում՝ 3990
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai