5 գիրք ղեկավարների ընթերցման համար 2024 թվականին

03.01.2024 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Բոյդեն #ղեկավարներ #գրքեր
Բարձր օղակի ղեկավարների որոնմամբ զբաղվող Բոյդեն ընկերության հայաստանյան եւ վրաստանյան գրասենյակն առանձնացրել է 5 գիրք, որոնք խորհուրդ է տալիս ղեկավարներին կարդալ 2024 թվականի ընթացքում։

«Լավից դեպի մեծագույն» Ջիմ Քոլինզ (“Good to Great” by Jim Collins)

«Լավից դեպի մեծագույն» գիրքը կարեւոր ուղեցույց է 2024 թվականի մարտահրավերներին նախապատրաստվող ղեկավարների համար: Քոլինզը մանրակրկիտ հետազոտությունների հիման վրա բացահայտում է այն սկզբունքները, որոնք տարբերակում են միջակ ընկերություններին մեծ ընկերություններից։


Այս գիրքն իր կարեւոր տեղն ունի ղեկավարների գրապահարանում։ Գիրքը կարեւորում է առաջնորդությունը եւ կանոնակարգված մշակույթն ընկերություններում։ Այն ղեկավարների համար ծառայում է որպես փարոս՝ դինամիկ բիզնես միջավայրում աննախադեպ հաջողության հասնելու համար:

«Առաքելով երջանկություն» Տոնի Շեյ (“Delivering Happiness” by Tony Hsieh)

«Առաքելով երջանկություն» գիրքը Ձեզ կծանոթացնի Զապպոս ընկերության հաջողության պատմության հետ՝ լուս սփռելով, թե ինչ ազդեցություն է ունեցել աշխատակիցների եւ հաճախորդների երջանկությունը բիզնեսի հաջողության վրա։ Գիրքը ներկայացնում է ոչ միայն Զապպոսի պատմությունը, այլ նաեւ նրա ձեռքբերման պատմությունը Ամազոնի կողմից։


Այս գիրքն անհրաժեշտ է բոլորին, ովքեր ցանկանում են ստեղծել ընկերություն, որտեղ տիրում է երջանկություն ինչպես աշխատակիցների, այնպես էլ հաճախորդների համար։

«Արհեստական բանականության դարաշրջանը եւ մարդկության ապագան» Հենրի Քիսինջեր, Էրիկ Շմիդ (“The Age of AI: And Our Human Future” by Henry Kissinger, Eric Schmidt)

Արհեստական բանականությունն արդեն իրականություն է եւ այն գնալով ավելի մեծ ազդեցություն է ունենալու մեր կյանքի եւ բիզնեսի վրա։ Գիրքը հետազոտում է արհեստական բանականության խորքային ազդեցությունը գլոբալ քաղաքականության, հանրային կյանքի, անվտանգության եւ բիզնեսի գործառույթների վրա։


Հեղինակները բարձրացնում են շատ կարեւոր հարցեր կապված արհեստական բանականության օրենսդրական կարգավորումների եւ էթիկական նորմերի հետ։ Գրքի վերջում կոչ է արվում կառավարություններին, գիտական շրջանակներին եւ բիզնեսին վերահսկել արհեստական բանականության կողմից առաջացած անորոշությունը։

«Տրիլիոն Դոլարի Քոչը» Էրիկ Շմիդտ, Ջոնաթան Ռոզենբերգ եւ Ալան Իգլ (“Trillion Dollar Coach” by Eric Schmidt, Jonathan Rosenberg, and Alan Eagle)

Այս գիրքը Սիլիկոնյան Հովտից Բիլլ Քեմբելլի առաջնորդության մասին ձեռնարկ է, որը կօգնի ձեզ բացահայտել Գուգլ (Google), Էփլ (Apple) եւ Ինտուիտ (Intuit) ընկերությունների հաջողությունների հետեւում կանգնած լեգենդար մենտորի գաղտնիքները։


Բիլլ Քեմբելլը, մինչ բիզնեսի աշխարհ գալը եղել է սպորտային ակումբի մարզիչ, ով գրանցում էր միայն միջին արդյունքներ։ Սակայն նրա մարզչական մեթոդոլոգիան տվեց հիանալի արդյունքներ բիզնես միջավայրում։ Նա ուղիղ աշխատում էր ընկերությունների սեփականատերերի եւ ղեկավարների հետ եւ օգնում նրանց ստարտափից դառնալ համաշխարհային գիգանտ։ Bill Campbell-ը չէր սիրում խոսել իր հաջողությունների մասին, եւ միայն իր մահից հետո իր թիմակիցները գրեցին այս գիրքը նրա կյանքի եւ կատարած աշխատանքի մասին։

«Առաջին 90 օրը» Մայքլ Դ. Ուոթկինս (“The First 90 Days” by Michael D. Watkins)

Այս գիրքն ուղեցույց է այն ղեկավարների համար, որոնք գտնվում են իրենց կարիերայի անցումային փուլում: Գիրքը տրամադրում է ճանապարհային քարտեզ արդյունավետ առաջնորդության եւ հաջող ադապտացիոն շրջան անցնելու մասին նոր ստանձնած ղեկավար հաստիքում։


Ուոթկինսն ընդգծում է կազմակերպչական դինամիկան հասկանալու, հարաբերություններ կառուցելու եւ վաղ հաջողությունների հասնելու ռազմավարությունները: Այս գործնական ուղեցույցը կարեւոր է այն ղեկավարների համար, ովքեր ձգտում են էական ազդեցություն ունենալ նոր պաշտոնում հենց առաջին իսկ ամիսներին։
Դիտում՝ 9417
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai