Կոնվերս Բանկը տոնում է իր 30-ամյակը՝ միաժամանակ ազդարարելով բրենդի թարմացման եւ զարգացման նոր շրջափուլի մեկնարկի մասին: Ինչպիսին է Կոնվերս Բանկը եւ որն է նրա ասելիքը ՀՀ բանկային համակարգում: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հետ:- Այսօր՝ հիմնադրումից 30 տարի անց, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է Կոնվերս Բանկը:- Կոնվերս Բանկը պատասխանատու է, վստահելի, երիտասարդ ու նորարար: Ուժերի ծաղկուն շրջանում գտնվող ֆինանսական հաստատություն է, որն ունի բավականաչափ կուտակած փորձ եւ գիտելիք, տարիներով ձեւավորված՝ ընտանեկան արժեքների վրա հիմնված ավանդույթներ, կամք եւ պրոֆեսիոնալների թիմ զարգացման նոր ու հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար։ Այս ծրագրերն արդեն նախանշված են: Ակտիվ քայլեր են կատարվում դրանց իրագործման համար: Վստահ ենք, որ Բանկի վերափոխմամբ գոհ կմնան թե գործող հաճախորդները, թե նոր սերունդը, որի համար առաջարկների մշակումը եւս մեր առաջնահերթություններից է:- Կարո՞ղ ենք փաստել, որ 30-ը նոր մեկնարկի, զարգացման ու ապագայի կայուն հիմք ստեղծելու տեսանկյունից հիանալի տարիք է նաեւ հավակնություններ ունեցող Բանկի համար…- Այո, բանկային համակարգի չափանիշներով մենք երիտասարդ Բանկ ենք եւ, ինչպես ցանկացած երիտասարդ, նախընտրում ենք արագությունն ու հարմարավետությունը, մտածում ենք թվային տիրույթները նվաճելու եւ դրա շնորհիվ հաճախորդներին առավելագույն հնարավորություններ ընձեռելու մասին:Թվային փոխակերպման եւ ժամանակակից բանկային ծառայությունների մատուցման ճանապարհին արդեն իսկ գույքագրել ենք մեր կարողությունները, հստակեցրել ենք մեր զարգացման տեսլականը, նախանշել ենք մեր ապագան, դրան հասնելու քայլերի հաջորդականությունը եւ սկսել ենք կյանքի կոչել մեր նախագծերը։- Մանրածախ բիզնեսի մասին Ձեր տեսլականում ի՞նչ տեղ են զբաղեցնում փոխհարաբերություններն անհատ հաճախորդների հետ։ - Անհատ հաճախորդների հետ մեր փոխհարաբերությունները կառուցում ենք վստահության վրա: Մենք ոչ միայն վարկատուն ենք, այլեւ հաճախորդի ֆինանսական խորհրդատուն, ով նրան ուղղորդում է դեպի պատասխանատու ֆինանսներ եւ հասանելի է դարձնում նրա կարիքների համար ֆինանսական միջոցները։Մեր եկամուտը չի ձեւավորվում չաշխատող վարկերից եւ տույժ ու տուգանքներից, մեր «եկամուտը»՝ ձեռքբերումը, պատասխանատու ֆինանսներն են եւ հաճախորդը՝ վարկառուն, ով մեզ հետ խորհրդակցությամբ որոշում է կայացրել եւ հասանելիություն ստացել դրամական միջոցներին 24/7 ռեժիմով:- Իսկ ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը բիզնեսի վարկավորմանը: Ըստ Ձեզ, դա զուտ ֆինանսավորում է, թե՞ ներդրում բիզնեսի, նաեւ՝ տնտեսության զարգացման գործում:- Մենք բիզնեսին ոչ միայն ֆինանսավորում ենք, այլեւ կատարում բիզնեսի կայացման եւ զարգացման համար անհրաժեշտ ներդրում՝ տալով խորհրդատվություն, հաճախորդների հետ անցնելով բիզնեսի կայացման ու զարգացման ողջ ճանապարհը։ Իսկ ներդրումների հիմքում ուսումնասիրություններն են, ֆինանսական եւ բիզնես վերլուծությունները, բիզնես մոդելի գնահատումը, ռիսկերի հավասարակշռումը։ Ավելին, հաճախ մեր մասնագետների՝ վարկավորման նպատակով կատարած վերլուծությունը հիմք է դառնում բիզնեսի վերակազմավորման եւ նոր մոդելի ներդրման, ինչը բերում է բիզնեսի առողջացման եւ վարկունակության բարձրացման:- Դուք չխոսեցիք ներդրումների հնարավորությունների մասին: Եթե Ձեզ հարցնեն՝ ներդրում կատարել ինչու եւ ինչպես, ինչպիսի՞ն կլինի Ձեր պատասխանը:- Կարծում եմ՝ տարիների ընթացքում Կոնվերս Բանկը դարձել է հավատարիմ գործընկեր հազարավոր ներդրողների համար եւ առաջարկում է ներդրումներ տարբեր ֆինանսական գործիքներում՝ ավանդ, Բանկի կորպորատիվ պարտատոմսեր, նաեւ՝ տեղական եւ միջազգային ֆինանսական շուկաներում առկա բազմաթիվ գործիքներ բաժնետոմսերի, պարտատոմսերի, ETF-երի եւ տարբեր դասի ակտիվների տեսքով:Այսօր էլ մեր հաճախորդների համար ստեղծում ենք ներդրումներ կատարելու հարթակներ ու գործիքակազմ, այդ թվում՝ Converse Mobile հավելվածով։ Կիսվում ենք մեր պրոֆեսիոնալների փորձով եւ գիտելիքներով՝ բացելով նրանց համար ներդրումային բիզնեսի դռները։ Բանկում ներդրել ենք նաեւ կորպորատիվ ֆինանսական ծառայությունների մատուցման գործառույթը, ինչը հնարավորություն է ընձեռում մեր իրավաբանական անձ հաճախորդներին Բանկի աջակցությամբ օգտվել կապիտալի շուկաներում միջոցներ ներգրավելու։ Մյուս կողմից, դրա շնորհիվ մեր ներդրողները հնարավորություն են ստանում տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ կատարել արժեթղթերի միջոցով: - Ինչպիսի՞ Կոնվերս Բանկ կտեսնի հաճախորդը 2024-ին կամ, ասենք, 5 տարի անց:- Վստահ եմ, որ կկարողանանք ստեղծել այնպիսի թվային միջավայր, որտեղ մարդը կզգա իրեն առավել հարմարավետ ու կկարողանա իրացնել իր ֆինանսական պոտենցիալն ամբողջությամբ՝ կառավարել հաշիվներ, ստանալ ֆինանսավորում, գնումներ կատարել ու ներդրումներ անել… Ըստ որում, ասածս հավասարաչափ վերաբերում է թե ֆիզիկական անձանց, թե բիզնեսին:Մենք ցանկանում ենք տեսնել մի Բանկ, որը հաճախորդի համար պարզապես բանկ չէ, այլ ամենօրյա խորհրդատու է, կյանքի ուղեկից, մի ֆինանսական կառույց, որի մասին առաջինն են հիշում, մտածում ու առաջինն են դիմում գործունեություն կամ միջոցառում մեկնարկելիս, երազանքներ իրականացնելիս․․․- Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք ընթերցողին գալիք տոների կապակցությամբ:- Շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթում եմ երջանկություն, ֆինանսական բարեկեցություն, երազանքների իրականացման նպատակով նաեւ անընդհատ կրթվելու, զարգանալու, առաջինը լինելու ձգտում ու եռանդ: Մենք սեփական օրինակով գիտենք՝ այս ամենի շնորհիվ է, որ առաջինը լինելու ցանկության իրագործման ճանապարհին անհնարինը դառնում է հնարավոր: Tweet Դիտում՝ 14360