Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:2023թ. երրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է Ակբա բանկը (392 հիշատակում), որին հաջորդում են Ամերիաբանկը (361 հիշատակում) եւ IDBank-ը (353 հիշատակում): Լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է Ակբա բանկը՝ 386 հիշատակում, թերթերում հիշատակումների թվով առաջատար է Արդշինբանկը՝ 14 հոդված, իսկ հեռուստատեսությամբ առաջատարը Ֆասթ Բանկն է՝ 7 ռեպորտաժ:Դրական հիշատակումների թվով առաջատար է Ակբա բանկը՝ 317 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով Ամերիաբանկն է՝ 311 հիշատակում, երրորդը IDBank-ն է՝ 304 հիշատակում:Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է Յունիբանկը՝ 88,6 %, 78 դրական հիշատակում 88-ից: Երկրորդն այս ցուցանիշով Կոնվերսբանկն է՝ 88,1 %, 156 դրական հիշատակում 177-ից, երրորդը՝ Ամերիաբանկն ու IDBank-ը հավասարապես 86,1 %, Ամերիաբանկն ունեցել է 311 դրական հիշատակում 361-ից, իսկ IDBank-ը՝ 304 դրական հիշատակում 353-ից:Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով: Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայքեր), թերթեր (մոտ մեկ տասնյակ անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (9 անվանում): Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2023թ. 2-րդ եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 10733