ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 2-րդ եռամսյակի արդյունքները

04.07.2023 | 13:46 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#MaxMonitor #Մեդիամաքս #բանկեր
Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:

2023թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը (610 հիշատակում), որին հաջորդում են Ակբա բանկը (359 հիշատակում) եւ Կոնվերս Բանկը (291 հիշատակում):  



Լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 595 հիշատակում, թերթերում հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 16 հոդված, իսկ հեռուստատեսությամբ առաջատարը Ամերիաբանկն է՝ 8 ռեպորտաժ:

Դրական հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 505 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով Ակբա բանկն է՝ 301 հիշատակում, երրորդը Կոնվերս Բանկն է՝ 252 հիշատակում:

Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է Բիբլոս Բանկը Արմենիան՝ 97,0 %, 64 դրական հիշատակում 66-ից: Երկրորդն այս ցուցանիշով Evocabank-ն է՝ 92,4 %, 61 դրական հիշատակում 65-ից, երրորդը՝ Ֆասթ Բանկը՝ 91,5 %, 43 դրական հիշատակում 47-ից:

Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:  

Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:

Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայքեր), թերթեր (մոտ մեկ տասնյակ անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (9 անվանում):   

Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:

MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:

«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2023թ. 1-ին եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 23105
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW