Համալսարան-շրջանավարտ ամուր կապը պահպանելու ու տնտեսական բարդ իրավիճակում ռիսկերին համատեղ ուժերով դիմակայելու նպատակով Հայ-Ռուսական համալսարանում մարտի 5-ին կազմակերպվել էր տնտեսագիտության թեմայով գլոբալ ֆորում: Դրան հրավիրվել են համալսարանի Տնտեսագիտության եւ բիզնեսի ինստիտուտի տարբեր տարիների շրջանավարտներ, ներկա է եղել նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Banks.am-ն առանձնացրել է ֆորումի բացման հետաքրքիր դրվագները:«ՀՌՀ շրջանավարտ» կոչման, տնտեսության ու ֆուտբոլի մասինՀայ-Ռուսական համալսարանի Տնտեսագիտության եւ բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանն իր ողջույնի խոսքում հիշեցրել է, որ առաջին տնտեսագետներին ՀՌՀ-ն թողարկել է մոտ 20 տարի առաջ.«Այսօր հիշում եմ լավ տղաների ու աղջիկների, որոնք ընդունվում էին առաջին կուրս: Հիմա արդեն դահլիճում տեսնում եմ կայացած, շատ լուրջ մարդկանց: Նրանցից ոմանք այսօր եկել են երեխաների հետ, կարծում եմ՝ նույնիսկ թոռներ ունեցողներ կլինեն»: Էդվարդ Սանդոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Նա ասել է, որ համալսարանական գործունեությունը երկու առանձնահատկություն ունի:«Նախ սա հարատեւ գիտակրթական երեւույթ է, այսինքն՝ չի ավարտվում ուսուցման գործընթացով: Մեր շրջանավարտների ներկայությունն այսօր դրա ապացույցն է: Երկրորդ՝ ի տարբերություն, օրինակ, ֆուտբոլի, որում ամենակարեւորը ֆուտբոլիստներն են ու անձնակազմը, համալսարանական գործունեության դեպքում կարեւորագույնն արդյունքն է, ստացված արտադրանքն, այլ կերպ ասած՝ շրջանավարտները: Կարեւորագույն երկրորդ արտադրանքը մեր գիտական արդյունքն է, որով եւս հպարտանում ենք: Լուսանկարը՝ Մեդիամաքս Այս երկուսն էլ ավելի են արժեւորվում գործատուների կողմից ստացված գնահատականով», - ասել է Էդվարդ Սանդոյանն՝ ընդգծելով, որ հենց այս գործոնների շնորհիվ Հայ-Ռուսական համալսարանը տարիներ շարունակ QS EECA University վարկանիշով ճանաչվում է Հայաստանի լավագույն բուհ: Այն առաջատար դիրքերում է նաեւ տարածաշրջանում: Էդվարդ Սանդոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Հայ-ռուսական համալսարանի շրջանավարտ լինելը կոչում է, որն ուղեկցելու է ձեզ ամբողջ կյանքում: Սա ծնողի նման մի բան է, որից երբեք հրաժարվել չեք կարող: Այսօր բավականին բարդ ժամանակահատվածում ենք հավաքվել եւ շատ ենք կարեւորում ձեր ներկայությունը», - ասել է Էդվարդ Սանդոյանը: Անդրադառնալով տնտեսությանը՝ նա մի քանի ցուցանիշ է ներկայացրել. «2022թ.-ին տնտեսական աճը կազմել է 12,6%: Սա իսկապես ֆանտաստիկ է՝ հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական, գլոբալ տնտեսական գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր շուրջ: ՀՀ Կենտրոնական բանկի պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ինֆլյացիայի ցուցանիշը կազմել է 8,6%, ինչը շատ լավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում տեղի են ունենում գործընթացներ, որոնք անհամեմատելի են մեր ցուցանիշի հետ: Թուրքիայում, օրինակ, ինֆլյացիայի ցուցանիշը կազմել է 40%: Հայաստանից արտահանումը կազմել է 5,4 մլրդ դոլար, ընդ որում՝ արտահանումը Ռուսաստան աճել է մոտավորապես 3 անգամ: Սրա հետ մեկտեղ մենք անսովոր տնտեսական իրավիճակում ենք, առկա են բազմաթիվ ռիսկեր ու հույս ունեմ, որ Հայաստանում որոշում կայացնողների պրոֆեսիոնալիզմը թույլ կտա հաղթահարել դրանք»: Լուսանկարը՝ Մեդիամաքս Նա ներկայացրել է ֆորումի հիմնական խոսնակներին՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին ու ֆինանսիստ, ներդրումների գծով մասնագետ, Movchan’s Croup ընկերությունների խմբի հիմնադիր Անդրեյ Մովչանին. «Անդրեյ Մովչանին հրավիրել ենք մասնակցել մեր գիտաժողովին, քանի որ նա իր հանրաճանաչ հաղորդման վերջին երեք թողարկումը նվիրել է Հայաստանին: Իհարկե, դրանցում կան մտքեր, որոնց հետ համաձայնել չի կարելի (ծիծաղում է- հեղ.), բայց կարծում եմ՝ չափազանց պրոֆեսիոնալ վերլուծություն է կատարել: Նրա ելույթն անվանել ենք՝ «Հայաստանի տնտեսությունը. հայացք դրսից»: Համոզված եմ՝ այսօրվա բոլոր ելույթներն ու քննարկումները հետաքրքիր ու օգտակար են լինելու»: Արժեքների, նորարարության ու գոլերի մասին Իր ողջույնի ելույթում ՀՌՀ ռեկտոր, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանն ասել է՝ Էդվարդ Սանդոյանի հետ 30 տարվա ընկերներ ու գործընկերներ են, միեւնույն ժամանակ՝ ունեցել են ու կունենան բազմաթիվ տարաձայնություններ. «Նա ֆուտբոլի մասին խոսեց՝ ասելով, որ այստեղ կարեւորը ֆուտբոլիստներն են: Բացարձակ այդպես չէ: Ֆուտբոլում կարեւորը գոլերն են: Հայ-Ռուսական համալսարանի ու ֆուտբոլի միջեւ կա ընդհանրություն, որովհետեւ մենք համալսարանի գոյության ընթացքում բազմաթիվ գոլեր ենք խփել: Մեր յուրաքանչյուր շրջանավարտ խփված գեղեցիկ գոլ է: Մնում է ամենամեծ հարցականը՝ ում դարպասին ենք խփել այս գոլերը», - կատակել է ռեկտորն՝ ավելացնելով, որ այս հարցի պատասխանը յուրաքանչյուրն ինքն իր համար պետք է որոշի: Արմեն Դարբինյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Նա ասել է, որ Հայ-Ռուսական համալսարանը հիմնադրման օրվանից ունեցել է ու այսօր էլ պահպանում է իր արժեքները. «Սեր, արժանապատվություն, ազատություն, արդարություն, ստեղծարարություն, համերաշխություն, անձնային աճ. սրանք են մեր արժեքները, որոնց վրա հենված է այս համալսարանը: Շատ եմ կարեւորում շրջանավարտների մասնակցությունը համալսարանի կյանքին: Դուք ամեն օր պետք է այս արժեքներին տեր կանգնեք, քանի որ տարիներ առաջ, գալով Հայ-Ռուսական համալսարան, կատարել եք ընտրություն: Հիմա հենց դուք պետք է շահագրգռված լինեք, որ չզղջաք այդ ընտրության համար»: Արմեն Դարբինյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Նա նշել է, որ այսօր արդեն իրենց ընտանիքներով ներկա շրջանավարտները մեծ ոգեւորություն են առաջացնում. «Մի օր ձեր երեխաները կգան այս համալսարան: Մենք ունեցել ենք եզակի դեպք, երբ մայրն ու որդին միաժամանակ ՀՌՀ ուսանող են եղել: Շատ ենք կարեւորում նաեւ, որ շրջանավարտները ներառվեն ուսումնական գործընթացներում: Այս դեպքում փորձի ու նորարարության հիանալի համադրություն է ստացվում»: Մարտին Գալստյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ֆորումի բացումից հետո ելույթ են ունեցել հիմնական խոսնակները: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խոսել է ժամանակակից դրամավարկային քաղաքականության մասին: Մարտին Գալստյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Ցանկանում եմ առանց համեստություն անելու նշել՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն այս նոր մոտեցման համաշխարհային առաջամարտիկն է», - ասել է նա: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ֆորումի ընթացքում տեղի են ունեցել նաեւ տնտեսագիտության տարբեր խնդիրներին վերաբերող կլոր սեղաններ։ Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի Tweet Դիտում՝ 16017