Wendy’s-ը կորպորատիվ ուղեւորությունների համար ընտրել է Yandex Go-ն

21.07.2026 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wendy’s #Yandex Go

Վերջին տարիներին Հայաստանում աճում է բիզնեսների հետաքրքրությունը Yandex Go-ի կորպորատիվ ուղեւորությունների ծառայության նկատմամբ։ Այս լուծումից արդեն օգտվում է տարբեր ոլորտների շուրջ 1000 ընկերություն՝ ռեստորանային բիզնեսից եւ ֆինանսաբանկային համակարգից մինչեւ ՏՏ եւ մանրածախ առեւտուր։


Ծառայության գործընկերներից է նաեւ Հայաստանում այս տարի գործունեությունը մեկնարկած արագ սննդի միջազգային ցանց Wendy’s-ը։ Ընկերությունը կորպորատիվ ուղեւորությունները ներառել է աշխատակիցների համար նախատեսված արտոնությունների փաթեթում՝ հեշտացնելով նրանց ամենօրյա տուն-աշխատավայր տեղաշարժը։

Yandex Go-ի կորպորատիվ ուղեւորությունների ծառայության առավելությունների շարքում Wendy's-ում նշում են երթերի ամբողջական կառավարման գործիքների հասանելիությունը։ Բիզնեսի անձնական առցանց կաբինետում հնարավոր է սահմանել ուղեւորությունների պայմանները՝ ըստ աշխատակիցներին հատկացվող գումարի սահմանաչափերի, սակագների, ուղղությունների եւ այլ պարամետրերի։ 

Համակարգը ձեւավորում է մանրամասն հաշվետվություններ, որոնք հեշտացնում են ծախսերի վերահսկողությունն ու հաշվապահական գործընթացները։ Յուրաքանչյուր ուղեւորության ՀԴՄ կտրոնն էլ անմիջապես հասանելի է taxservice.am հարթակում։

«Մեր աշխատակիցներին տրամադրելով այս արտոնությունը՝ ցանկանում էինք ստեղծել առօրյայում իրական արժեք ունեցող հարմարավետություն։ Միաժամանակ, որպես գործատու, մասնաճյուղերի ցանցի ընդլայնմանը զուգահեռ` մեզ համար կարեւոր էր ունենալ մեկ կենտրոնացված համակարգ, որի միջոցով կարող ենք հեշտությամբ կառավարել բոլոր կորպորատիվ ուղեւորությունները։ Սա զգալիորեն պարզեցնում է թե՛ ՄՌԿ-ի, թե՛ հաշվապահության աշխատանքը», - նշել է Հայաստանում Wendy’s-ի գործադիր տնօրեն Տարոն Իսախանյանը։

Կորպորատիվ հաճախորդներին հասանելի է նաեւ Yandex Go-ի առանձին աջակցության ծառայությունը, որն ապահովում է արագ արձագանք եւ աջակցություն առցանց կաբինետի օգտագործման եւ կորպորատիվ ուղեւորությունների հետ կապված հարցերի դեպքում։

«Yandex Go-ն բիզնեսի համար» ծառայությանը կարելի է միանալ առցանց՝ լրացնելով հայտը կայքում։
Դիտում՝ 2338

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW