1-ին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են 1.109 տրլն դրամ

27.07.2026 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #խոշոր հարկ վճարող

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ։ 


Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 123 միլիարդ 824 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ:

Ցանկի առաջին տասնյակն ունի այսպիսի տեսք՝

1. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատ» 

2. «Մոբայլ Սենթր Արթ» 

3. «Արդշինբանկ»

4. «Գազպրոմ Արմենիա» 

5. «Գրանդ տոբակո»

6. «Ամերիաբանկ»

7. «Դիջիթեյն»

8. «Սոֆթ Կոնստրակտ» 

9. Կապանի լեռնահարստացման Կոմբինատ» 

10. «ԻՄՎԲԱՄ»

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 939 միլիարդ 957 միլիոն դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 120 միլիարդ 537 միլիոն դրամ։

Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 169 միլիարդ 938 միլիոն դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 3 միլիարդ 286 միլիոն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Դիտում՝ 568

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW