Վարկային կազմակերպությունների ասոցիացիան ուսումնասիրում է միկրոբանկերի մոդելի ներդրման վրացական փորձը

27.07.2026 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Հայաստանի վարկային կազմակերպությունների ասոցիացիայի պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Թբիլիսիում՝ ուսումնասիրելու Վրաստանում միկրոբանկերի ինստիտուտի ձեւավորման, կարգավորման եւ գործունեության փորձը։


Այցի շրջանակում ՎԿԱ-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Վրաստանի երկու գործող միկրոբանկերի՝ MBC Microbank-ի եւ Crystal Microbank-ի ղեկավարության եւ մասնագիտական թիմերի հետ։ Քննարկումներին մասնակցել են կազմակերպությունների գործադիր ղեկավարները, ռիսկերի կառավարման, ֆինանսների, իրավական, կորպորատիվ կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գործառնական եւ համապատասխանության ուղղությունների պատասխանատուները։


Այցի հիմնական նպատակն էր ուսումնասիրել Վրաստանում միկրոբանկերի կարգավիճակի ներդրման ամբողջ գործընթացը՝ օրենսդրական նախաձեռնությունից մինչեւ լիցենզավորման, կազմակերպական վերափոխման եւ գործունեության փուլերը, ինչպես նաեւ գնահատել այդ փորձի կիրառելիությունը Հայաստանի համար։

Հանդիպումների ընթացքում վրացի գործընկերները մանրամասն ներկայացրել են միկրոբանկերի մասին օրենսդրության մշակման նախապատմությունը, Վրաստանի Ազգային բանկի դերը, լիցենզավորման գործընթացի կազմակերպումը, կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման եւ համապատասխանության համակարգերի վերափոխումը, նոր հաշվետվական պահանջները, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, ավանդների ներգրավման եւ նոր բանկային ծառայությունների ներդրման գործընթացը, ինչպես նաեւ այն հիմնական մարտահրավերներն ու դասերը, որոնք ուղեկցել են անցումը միկրոբանկային մոդելին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաեւ միկրոբանկի կարգավիճակի ազդեցությանը ֆինանսավորման արժեքի նվազեցման, ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացման, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, ինչպես նաեւ կազմակերպությունների մրցունակության եւ կայուն զարգացման վրա։
Դիտում՝ 1021

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW