Միկրոբանկեր․ նոր ինստիտուտ Վրաստանի ֆինանսական ոլորտում

23.02.2023 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #միկրոբանկեր
Վրաստանի խորհրդարանը երրորդ եւ վերջնական ընթերցմամբ նախօրեին հավանություն է տվել երկրում միկրոբանկերի ստեղծման մասին օրինագծին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։

Միկրոբանկերը կկենտրոնանան վարկեր տրամադրելու վրա այն հաճախորդներին, ովքեր եկամուտ են ստանում արտադրական գործունեությունից, այդ թվում՝ գյուղատնտեսությունից:

Մասնավորապես, միկրոբանկերի վարկային պորտֆելի առնվազն 70%-ը պետք է կազմված լինեն արտադրական նպատակների համար տրամադրվող վարկերից կամ այն վարկերից, որոնց մարման աղբյուրն արտադրական ոլորտից ստացված եկամուտներն են։

Միկրոբանկերը հնարավորություն կունենան բացել թղթակցային հաշիվներ, իրականացնել կանխիկ եւ անկանխիկ գործարքներ, թողարկել վճարային քարտեր։ Միկրոբանկերը կկարողանան վարկեր տրամադրել միայն ազգային արժույթով։

Միկրոբանկերի աշխատանքը վերահսկելու է Վրաստանի Ազգային բանկը։ Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հուլիսի 1-ից։



«Միկրոբանկերի գործունեության մասին» նոր օրինագիծը մշակվել էր երկրի Ֆինանսների նախարարության եւ Ազգային բանկի կողմից։ Ավելի վաղ Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին նշել էր, որ միկրոբանկերի գրանցումից հետո մրցակցությունը ոլորտում կմեծանա։

Ըստ նախարարի՝ միկրոբանկերը կարգավորման համեմատաբար այլ ձեւ են ունենալու։ «Օրինակ, եթե բանկերի դեպքում վերահսկիչ կապիտալի նվազագույն չափը կազմում է 50 միլիոն լարի, իսկ միկրոֆինանսական ընկերությունների դեպքում՝ 1 միլիոն լարի, ապա միկրոբանկի դեպքում գումարը կկազմի 10 միլիոն լարի»,- պարզաբանել էի Խուցիշվիլին։
Դիտում՝ 6492
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW