Ֆասթ Բանկի հովանավորությամբ հուլիսի 17-19-ը Սեւանա լճի ափին կայացել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի եզրափակիչ հավաքը։ «Բարդերի» ակումբի նախաձեռնությամբ արդեն 12-րդ տարին անընդմեջ իրականացվող փառատոնն այս տարի եւս հնարավորություն է տվել երիտասարդ տաղանդներին ելույթ ունենալ արդեն կայացած, հայտնի արտիստների հետ։ Երգահան Էդուարդ Զորիկյանն ընդգծել է, որ փառատոնը սիրված միջոցառում է դարձել նաեւ արտասահմանից ժամանած հյուրերի համար․ «Մենք ունենք, այսպես ասած, ավանդական հյուրեր՝ Լեհաստանից, Բելառուսից, Վրաստանից, մարդիկ, ում հետ վաղուց արդեն ընկերական հարաբերություններ են, միշտ սպասվող մեր փառատոնի հյուրերն են իրենք»:«Հուսո առագաստը» համաշխարհային բարդային ընտանիքում եզակի հարթակ է, որտեղ այսքան մեծ թվով երիտասարդներ են ներգրավված։ Արտասահմանցի հյուրերն այնքան են սիրում հայկական երգերը, որ թարգմանում են դրանք եւ կատարում իրենց երկրներում։«Ինչպես ասաց մեր հյուրերից մեկը՝ զարմանալի է եւ համաշխարհային բարդային ընտանիքում չդիտված երեւույթ, որ այս թվով երիտասարդներ են մասնակցում։ Ուստի փառատոնի կարեւորությունը, ըստ էության, հենց այդ ժանրի տարածմանն է վերաբերում։ Այդ տեսակետից մենք անսահման երախտապարտ ենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր մեզ աջակցում են այդ հարցում, եւ Ֆասթ Բանկը մեր կողքին տարիներ շարունակ արդեն գլխավոր հովանավոր է։ Շատ ուրախ եմ այդ համագործակցության համար, շնորհակալություն այդ կարեւոր առաքելությունը տարածելու համար», - նշել է հեղինակ կատարող Արմինե Հայրապետյանը։«Ֆասթ Բանկը շարունակում է գործուն աջակցություն տրամադրել մշակութային եւ երիտասարդական նախաձեռնություններին՝ նպատակ ունենալով նպաստել ոլորտի զարգացմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում:Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 1402