Noventiq Armenia ընկերության տնօրեն Սարգիս Հարությունյանը Banks.am-ին տված հարցազրույցում պատմել է Հայաստանում ՏՏ զարգացման միտումների մասին- Noventiq-ն իրեն դիրքավորում է որպես թվային փոխակերպման եւ տեղեկատվական անվտանգության ոլորտում լուծումների եւ ծառայությունների առաջատար մատակարար: Եկեք վերլուծենք այս հասկացությունները: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ է թվային փոխակերպումը եւ տեղեկատվական անվտանգությունը:- Թվային փոխակերպումը թվային տեխնոլոգիաների ներդրումն է բիզնես գործընթացները փոխակերպելու եւ բարելավելու համար: Թվային տեխնոլոգիաների ճիշտ օգտագործումը ընկերությանը հնարավորություն է տալիս զգալիորեն նվազեցնել ծախսերը եւ բարձրացնել աշխատակիցների եւ ընկերության արդյունավետությունը, հասնել զարգացման նոր մակարդակի եւ արագորեն հարմարվել շուկայում ցանկացած փոփոխության:Թերեւս, մանրամասնեմ եւ բերեմ վառ օրինակ: 2020 թվականին, կորոնավիրուսային համաճարակի պատճառով, ընկերությունները ստիպված եղան շտապ վերակառուցել իրենց բոլոր բիզնես գործընթացները՝ տեղափոխելով ամբողջ աշխատանքը առցանց, որպեսզի կարողանային տարրական դիմակայեն եւ պահպանեն բիզնեսը:Այն ընկերությունները, որոնք մինչեւ 2020 թվականն իրենց ամենօրյա աշխատանքում օգտագործում էին թվային գործիքներ, կարողացան դա անել շատ արագ եւ ցավազուրկ, նրանք պատրաստ էին իրավիճակի ցանկացած զարգացման։Այն ընկերությունները, որոնք նախկինում չէին օգտագործում այս գործիքները, ստիպված էին շտապ լուծումներ փնտրել, ծավալուն գնումներ կատարել, իսկ դա նշանակում է ժամանակ, կապիտալ ծախսեր եւ բիզնեսի խափանում:Ետդարձ չկա, եւ եթե ընկերությունը դեռ չի անցել թվային վերափոխման փուլը, նա ստիպված կլինի դա անել մոտ ապագայում, այլապես չի կարողանա մրցել նրանց հետ, ում ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս լինել արագ, ճկուն եւ պատրաստ հարմարվել ցանկացած փոփոխության հաշված ժամերի ընթացքում:Այժմ կիբեռանվտանգության մասին.Եթե խոսում ենք սահմանումներով, ապա կիբեռանվտանգությունը ցանցին միացված բոլոր սարքերի (տարբեր սարքավորումների, ծրագրային ապահովման, տվյալների) պաշտպանությունն է կիբեռ սպառնալիքներից։ Այսօր ոչ մի փոքր, միջին կամ խոշոր բիզնես չի կարող աշխատել առանց կիբեռանվտանգության խնդիրների նկատմամբ պատշաճ ուշադրության․ շատ հեշտ է դառնալ կիբեռհարձակվողների զոհ եւ կորցնել կարեւոր տվյալներ կամ գումար: Տեղեկատվական անվտանգության գործիքների ճիշտ օգտագործումը թույլ կտա ընկերությանը խուսափել բազմաթիվ հնարավոր միջադեպերից եւ փրկել իր բիզնեսը։Ցավոք, կիբեռհարձակումները տարեցտարի ավելի ու ավելի են ավելանում, ինչը հանգեցնում է բիզնեսի համար կործանարար հետեւանքների։ Ահա թե ինչու կիբեռանվտանգությունը եղել է, կա եւ կլինի միտում առաջիկա մի քանի տարիների ընթացքում:Թվային փոխակերպումը եւ կիբեռանվտանգությունը մեր գործունեության գերակա ուղղություններն են: Մենք օգնում ենք պատվիրատուներին իրականացնել թվային փոխակերպում, տրամադրում ենք կիբեռանվտանգության ծառայություններ եւ դրա համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները: Մենք օգնում ենք մեր հաճախորդներին բարձրացնել շահութաբերությունը եւ ապահովել բիզնեսի անվտանգությունը, մնալ մրցունակ թվային տնտեսության պայմաններում: Սարգիս Հարությունյանը Լուսանկարը՝ Noventiq Armenia - Վերջերս թե՛ գլոբալ, թե՛ տեղական մակարդակով դուք սկսել եք աշխատել նոր ապրանքանիշի ներքո։ Կպատմե՞ք, թե տարվա ընթացքում ի՞նչ այլ փոփոխություններ են տեղի ունեցել ընկերությունում: Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի համար։- Այո, այդպես է՝ հոկտեմբերի 20-ից աշխատում ենք նոր Noventiq ապրանքանիշի ներքո։ Բացի այդ, 2022 թվականի ամռանը մենք ստացանք հեղինակավոր Great Place to Work® կոչումը: Այս կոչումը հաստատում է, որ մեր ընկերությունը ստեղծում եւ պահպանում է աշխատողների համար ավելի լավ պայմաններ եւ բարենպաստ աշխատանքային միջավայր, հնարավորություն է տալիս ձեռք բերել բացառիկ աշխատանքային փորձ համաշխարհային միջավայրում, կառուցում է վստահության վրա հիմնված աշխատանքային եւ միջանձնային հարաբերություններ, ապահովում է բոլորին արդար եւ հավասար աշխատանքային պայմաններ: Great Place to Work® ինստիտուտի ճանաչումը մեծ ձեռքբերում է եւ մեր աշխատակիցների տրամադրվածության ցուցանիշը: Մենք հիանալի արդյունք ստացանք եւ չենք պատրաստվում դրանով կանգ առնել։Ապագա ծրագրերի մասին․ շուրջ 15 տարի մենք աշխատում ենք Հայաստանում, մեր թիմը մշտապես զարգացնում եւ ամրապնդում է իր իրավասությունները եւ փորձը։ Աճում է նաեւ Հայաստանի ՏՏ շուկան, եւ մենք նախատեսում ենք ամրապնդել մեր առաջատար դիրքերը։ Դրա համար մենք ունենք եզակի առավելություններ՝ ապրանքների եւ ծառայությունների լայն ցանկ, որը մենք կարող ենք տրամադրել, առաջատար վաճառողների կողմից հավաստագրված մասնագետներ եւ զարգացման հստակ ռազմավարություն: Մենք շարունակելու ենք աշխատել՝ շարունակելու համար լինել հուսալի գործընկեր Հայաստանի բիզնեսի համար։ Լուսանկարը՝ Noventiq Armenia - Սարգիս, Ձեր կարծիքով, ո՞ր տեխնոլոգիաներն են առավել պահանջված լինելու Հայաստանում 2023 թվականին: Ինչպե՞ս եք տեսնում թվային փոխակերպման եւ կիբեռանվտանգության ոլորտների հետագա զարգացումը:- Հայաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, 2023 թվականին ամենապահանջվածը կլինեն նույն թվային փոխակերպումն ու կիբեռանվտանգությունը։ Noventiq Armenia-ն աշխատում է տարբեր ոլորտների ավելի քան 200 ընկերությունների հետ, եւ ես կարող եմ ասել, որ այսօր Հայաստանի բիզնեսի առջեւ դրված են նույն խնդիրները, ինչ ամբողջ աշխարհում, ուստի բոլոր այն միտումներն ու լուծումները, որոնք պահանջված են արտերկրում, պահանջված կլինեն նաեւ մեզ մոտ։Կարծում եմ, որ թվային փոխակերպման միջոցով հնարավոր է երկարաժամկետ հեռանկարում ապահովել բիզնեսի կենսունակությունն ու աճը։ Ժամանակակից թվային գործիքների օգնությամբ ընկերությունների սեփականատերերն ու աշխատակիցները կկարողանան արագ որոշումներ կայացնել, բարձր որակով կատարել սովորական աշխատանք եւ արագ հարմարվել շուկայի ցանկացած մարտահրավերին:Սա դառնում է մրցունակության առանցքային գործոն. թվային փոխակերպումը առավելություններ է տալիս բիզնեսին՝ այսօր ցույց տալով դրական արդյունք եւ ապագայում հնարավորություններ է տալիս ընդլայնման եւ զարգացման համար:Մենք ակնկալում ենք, որ ընկերությունների պահանջները ՏՏ բաժիններին տարեցտարի կաճեն, ուստի այժմ ՏՏ բաժինների հիմնական խնդիրն է ՏՏ ենթակառուցվածքի աշխատանքի եւ զարգացման օպտիմալ ռազմավարության ձեւավորումը, որպեսզի հասկանանք, թե ինչ եւ որտեղ պետք է բարելավվի, պաշտպանվի, պարզեցվի, ավտոմատացվի: Որպես թվային փոխակերպման մատակարար՝ մեր խնդիրն է օգնել հաճախորդներին անել այս ամենը:Ընկերության մասինNoventiq-ը թվային փոխակերպման եւ տեղեկատվական անվտանգության ոլորտում լուծումների եւ ծառայությունների առաջատար գլոբալ մատակարար է։ Noventiq-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում։ Ընկերությունն ապահովում, պարզեցնում եւ արագացնում է իր հաճախորդների բիզնեսի թվային փոխակերպումը՝ միավորելով ավելի քան 75,000 կազմակերպություններ բոլոր ոլորտներից հարյուրավոր լավագույն տեղեկատվական տեխնոլոգիաների վաճառողների հետ, ինչպես նաեւ տրամադրելով իր սեփական ծառայություններն ու լուծումները:Noventiq-ը ներկայումս ոլորտի ամենաարագ զարգացող ընկերություններից մեկն է: 2021 ֆինանսական տարում ընկերության շրջանառությունը հասել է 1,1 միլիարդ ԱՄՆ դոլարի։ 2021 թվականի հոկտեմբերին ընկերությունն իր արժեթղթերի առաջնային տեղաբաշխում է իրականացրել Լոնդոնի բորսայում:Noventiq-ի 3900 աշխատակիցներն աշխատում են Ասիայի, Լատինական Ամերիկայի, Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի ավելի քան 60 երկրներում՝ զգալի աճի ներուժ ունեցող շուկաներում: Tweet Դիտում՝ 199643