Միջազգային ֆինտեխ ոլորտի առաջատար Eleving group-ի անդամ Մոգոն Հայաստանում գործում է արդեն հինգ տարի։ Այս տարինների ընթացքում ընկերությունը Հայաստանում տեղայնացրել եւ հաջողությամբ կիրառել է Eleving group-ի լավագույն փորձը, ծառայություններն ու պրոդուկտները։ «Մոգո»-ի հնգամյա գործունեության մասին զրուցել ենք ընկերության գլխավոր տնօրեն Հակոբ Մանուկյանի հետ։ - «Մոգո»-ն Հայաստանում գործում է արդեն 5 տարի: Որպես ֆինանսական կառույց՝ ի՞նչ փոփոխություններ է ոլորտին բերել ընկերությունը։ - Երբ 2017 թվականին «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպությունը մուտք գործեց հայաստանյան շուկա, այդ ժամանակ շատ քիչ էին, կամ կարելի է ասել՝ գրեթե չկային ֆինանսական կառույցներ, որոնք ունեին ավտովարկերի կամ ավտոմեքենայի գրավով վարկային պրոդուկտներ։ Հաճախ թերահավատ կարծիքներ էին հնչում, որ դրանք բավականին ռիսկային են, որովհետեւ շուկայում չկար նման առաջարկ, հետեւաբար, չկար նաեւ փորձառություն ու վստահություն։ Առաջարկները վերաբերում էին միայն առաջնային շուկայի մեքենաներին եւ երկրորդային շուկան բաց էր։ Այնուամենայնիվ, վարկային դաշտն այս տեսակ պրոդուկտների եւ ծառայությունների առումով բավականին հեռանկարային էր եւ ուսումնասիրությունները նույնպես ցույց էին տալիս, որ դրանց կարիքը կա։ «Մոգո»-ից հետո արդեն այլ ընկերություններ նույնպես սկսեցին առաջարկել նույն պրոդուկտները եւ շուկան աստիճանաբար սկսեց զարգանալ. ավտովարկն ու ավտոմեքենայի գրավով վարկերը դարձան կառավարելի ուղղություններ։ Այս 5 տարվա ընթացքում «Մոգո»-ն ցույց տվեց, որ միջազգային շուկայում կան նմանատիպ բազմաթիվ պրոդուկտներ, որոնք կարելի է արդյունավետ տեղայնացնել ու ներկայացնել Հայաստանում եւս։ Մոգո Հայաստանը միջազգային ֆինտեխ ոլորտի խոշոր ընկերություններից՝ Eleving Group-ի առաջատար բրենդներից է։ «Մոգո»-ն գործում է 3 մայրցամաքների 13 երկրում։ Հայաստանում «Մոգո»-ն առաջարկում է «Eleving Group»-ի թոփային պրոդուկտներն ու ծառայությունները: Eleving Group-ը գործում է աշխարհի մի շարք երկրներում եւ այդ երկրներից յուրաքանչյուրն ունի իր շուկայական առանձնահատկությունները։ Ուստի, լինելով Eleving Group-ի անդամ, «Մոգո»-ն Հայաստանում կիրառում է միջազգային լավագույն փորձն ու ներկայացնում է ֆինտեխ ոլորտի նորությունները, սկզբունքներն ու մեթոդները։ Լուսանկարը՝ Մոգո - «Մոգո»-ն հայտնի է որպես արագ վարկեր տրամադրող ընկերություն։ Ինչի՞ շնորհիվ է ընկերությունն ապահովում արագ վարկավորում եւ արդյո՞ք դա ռիսկային չէ։ - «Մոգո»-ն տրամադրում է արագ վարկեր՝ վարկային ռիսկի թվային գնահատականի (scoring) առաջադեմ համակարգի եւ ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառման շնորհիվ։Ինքս էլ մասնագիտացած եմ ռիսկերի կառավարման եւ վարկավորման ուղղություններով, տասը տարուց ավելի ֆինանսական ոլորտում եմ, հետեւաբար, գիտեմ, թե ինչպես է աշխատում համակարգը եւ ինչ առանձնահատկություններ այն ունի։ Սպառողները սովորաբար ընդունում են այն, ինչ կա շուկայում։ Կա կարծրատիպ, որ վարկավորման գործընթացը պետք է լինի բավականին երկար, բազմաթիվ փաստաթղթեր հավաքագրելով ու երկար որոշում կայացնելով, որը պետք է տեւի նվազագույնը մի քանի օր։ Մինչդեռ, այդ ամենը շատ ավելի արդյունավետ ու որակյալ կերպով կարելի է անել ավտոմատացված համակարգերի եւ թվային տեխնոլոգիաների շնորհիվ, ինչը տեսնում ենք նաեւ հայկական շուկայով գործող որոշ բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող պրոդուկտների դեպքում։ Մեր կողմից կիրառվող scoring-ային համակարգը հենց այդ ավտոմատացումն է։ Ի՞նչ է դա իրենից ենթադրում. համակարգը ռիսկի սանդղակը չափելու եւ որոշում կայացնելու համար ստուգում է տվյալ անձի վարկային պատմությունը, փաստաթղթերի իսկությունը, եկամուտներն ու այլ նյութեր եւ, բազայում ունենալով արդեն իսկ հազարավոր տվյալներ ու պատմություններ, կարողանում է մի քանի անգամ ավելի ճշգրիտ արդյունք ապահովել։ Արդյունքում ստացվում է, որ ոչ թե խորապես չենք ուսումնասիրում հաճախորդի վարկային պատմությունը, այլ ընդհակառակը՝ բազմաթիվ պատմություններ ուսումնասիրելով՝ համակարգը դուրս է բերում հնարավոր ռիսկերն ու կայացնում ամենաարդյունավետ որոշումը։ Այսպիսով, ընկերությունում փաստաթղթային շրջանառությունը հասցվել է նվազագույնի եւ ժամանակի ու ռեսուրսների խնայողությամբ կարողանում ենք ապահովել ցանկալի արդյունքը։ Իհարկե, գործընթացից հետո մեր մասնագետներն անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի։ «Մոգո»-ի աշխատակիցները փորձառու եւ իրազեկված մասնագետներ են եւ իրենց աշխատանքում նորարար եւ արդյունավետ մեթոդների կիրառման շնորհիվ բարձրացնում են մեր հաճախորդների Ֆինանսական գրագիտությունը, նպաստում են արդյունավետ եւ պատասխանատու ֆինանսական որոշումների կայացմանը։ «Մոգո»-ի հաջողության գրավականներից մեկը հենց այդ նվիրված եւ միասնական թիմն է, որը հետեւողական, հոգատար եւ պատասխանատու մոտեցում է ցուցաբերում բոլոր վարկառուների հանդեպ:- Ի՞նչ պրոդուկտներ եւ ծառայություններ կան, որ Հայաստանում ներդրվել են՝ հաշվի առնելով միջազգային փորձը։ - Այս տարվա սկզբին նոր պրոդուկտ ենք ներդրել՝ Primero վարկատեսակը, որն այն մարդկանց համար է, ովքեր ունեն կայուն դրամական եկամուտ, սակայն կանխավճարի բացակայության կամ այլ պատճառներով չեն կարողանում օգտվել բանկերի առաջարկած ծառայություններից։ Ընդհանուր առմամբ մեր բոլոր վարկատեսակներն ու պրոդուկտները ծառայում են «Մոգո»-ի առաքելությանը՝ առաջարկել հասանելի ավտովարկեր եւ ավտոմեքենայի գրավով վարկեր նրանց, ովքեր փնտրում են ֆինանսավորման պարզ, արագ եւ հարմարավետ տարբերակ, եւ աջակցել անձնական ֆինանսական բարեկեցությանն ու հաջողությանը։Առաջիկայում եւս նախատեսում ենք մեր հաճախորդներին առաջարկել նոր պրոդուկտներ, որոնք մշակել ենք՝ հաշվի առնելով նրանց պահանջներն ու ֆինանսական ոլորտի հնարավորությունները։ «Մոգո»-ն, Հայաստանում գործելով, նպատակ ունի ուսումնասիրել եւ ներդնել միջազգային լավագույն փորձը, ոլորտի նորարար լուծումներն ու պրոդուկտները։ Լուսանկարը՝ Մոգո - Ե՞րբ եք միացել «Մոգո»-ի թիմին։ Կպատմե՞ք՝ ինչ ճանապարհ եք անցել, որտեղից եք սկսել։ - Երբ միացա «Մոգո»-ին, թիմն ընդամենը մի քանի հոգուց էր բաղկացած, այսօր արդեն շուրջ 70 տարբեր մասնագետներից բաղկացած թիմ ենք։ Ընկերությունը տարիների ընթացքում շարունակել է զարգանալ, ինչը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ վերջինիս գործունեության ուղղության կարիքն ու պահանջարկը եղել է եւ կա։ Ես մասնագիտությամբ ֆինանսիստ եմ, ավարտել եմ Մոսկվայի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանը, ստացել եմ գիտությունների թեկնածուի աստիճան Երեւանի Պետական Համալսարանում եւ այժմ էլ սովորում եմ անգլիական Յորքի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանների Executive MBA որակավորմամբ։ Մինչ «Մոգո»-ին միանալը աշխատել եմ բանկային համակարգում, հետո երբ Հայաստանում բացվում էր «Մոգո»-ն, առաջարկ ստացա եւ սիրով ընդունեցի այն, քանի որ այս ուղղությունն ինձ հետաքրքիր էր։ Այստեղ աշխատելով ու միջազգային թիմերի հետ շփվելով՝ մեծ փորձ ու հմտություններ եմ ձեռք բերել։ Բազմաթիվ մոտեցումներ կան, որ ներկայիս ֆինանսավարկային կազմակերպություններում բացակայում են, եւ մենք ուզում ենք այստեղ նպաստել այդ ամենի զարգացմանը։ Լինելով Վարկային Կազմակերպությունների ասոցիացիայի խորհրդի անդամ՝ ինքս էլ հետեւում եմ նորություններին, ուսումնասիրություններ անում՝ հասկանալու, թե ինչ կարող ենք առաջարկել մեր հայրենակիցներին։ Eleving Group-ն իր գործունեության երկրներում ու մայրցամաքներում պարբերաբար ներկայացնում է նորություններ, որոնք մեծ հեռանկարներ կարող են ունենալ եւ արդյունավետ կիրառվել նաեւ մեր երկրում։ Eleving Group-ը շուկայում պարբերաբար հետազոտություններ է իրականացնում, «Մոգո» Հայաստանն էլ որպես խմբի անդամ՝ հետեւում է այդ նորություններին՝ ձգտելով դրանք ներդնել եւ զարգացնել նաեւ Հայաստանում։ Tweet Դիտում՝ 84386