Այս տարի լրանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) հիմնադրման 70-ամյակը: Այս ընթացքում կոմբինատը բազմիցս զբաղեցրել է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջատար դիրքերը: Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում մշտապես առաջատար դիրքեր զբաղեցնող կոմբինատի գործունեության մեջ 2021 թվականը առանձնահատուկ տարի էր. պետությունը՝ ի դեմս կառավարության, դարձավ կոմբինատի համասեփականատեր:ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը Banks.am-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչ է փոխվել պետության բաժնետեր դառնալուց հետո եւ ներկայացրել է կոմբինատի զարգացման ծրագրերը եւ անելիքները:Պետության համասեփականատեր դառնալըԻմ կարծիքով, պետության համասեփականատեր դառնալը դրական շատ կողմեր ունի։ Մինչեւ սեփականատիրոջ դերը ստանձնելը՝ պետության համար երբեք մինչեւ վերջ հստակ չի եղել, թե ինչպես է աշխատում կոմբինատը: Հիմա արդեն ներսից են տեսնում, որ իրականում խնդիրներն ավելի շատ են, քան հնարված միֆերը: Երբ պետությունը հասկանում է այդ խնդիրները, օգնում է այնպիսի ինստիտուցիոնալ լուծումներ գտնել, որոնք հենց պետության համար ամենաարդյունավետը կլինեն: Վարդան Ջհանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ղեկավարման առումով շատ փոփոխություններ չեն եղել: Ղեկավարման մեջ պետությունը ներգրավված չէ, քանի որ կորպորատիվ համակարգի համապատասխան, հիմնական ղեկավարությունը ստանձնում են գլխավոր սեփականատիրոջ կողմից նշանակված անձինք: Այսինքն՝ պետության բաժնետեր դառնալը ոչ թե ղեկավարման փոփոխություն է, այլ ընդհանուր ոլորտի ըմբռնման: Առաջատար լինելըԶՊՄԿ-ն այս տարի նշում է հիմնադրման 70-ամյակը: Կոմբինատը շարունակելու է առաջ տանել այս տարիների ընթացքում որդեգրած ամենակարեւոր սկզբունքը՝ լինել օրինակելի եւ առաջատար այն բնագավառներում, որտեղ ներկա ենք, ինչպես օրինակ՝ խոշոր հարկատու լինելու եւ պարտատոմսեր թողարկելու եւ հաջողությամբ մարելու առումով: Ավելացնելու ենք արտադրանքը եւ պետական բյուջե վճարվող հարկերը: Այս պահին նաեւ մեծ աշխատանք է տարվում բնապահպանական ռիսկերը նվազեցնելու եւ օրինակելի կազմակերպություն լինելու ուղղությամբ:Հանրային կարծիքըՀանքարդյունաբերության կարեւորությունը եւ նշանակությունը պետության, տնտեսության համար շատ մեծ է: Համեմատության համար ներկայացնեմ մեր հաշվարկը, համաձայն որի՝ 2022թ. 6 ամսվա կտրվածքով Հայաստանի պետական բյուջեի մոտ 20%-ը ապահովել են հանքարդյունաբերական հիմնարկները եւ հարակից ձեռնարկությունները, այսինքն՝ բյուջեի 1/5-րդ մասը: Բացի դրանից՝ հանքարդյունաբերությունն ունի մուլտիպլիկատիվ ազդեցություն: Եթե, օրինակ, $1 ներդրում ես անում հանքարդյունաբերությունում, շատ ավելի մեծ աճ ես տեսնում տնտեսության, քան այդ $1-ի ներդրումն այլ ոլորտում: Հանքարդյունաբերությունն ահռելի ներուժ ունի եւ հենց այդ նպատակով էլ հանրության մեջ պետք է հանքարդյունաբերության նկատմամբ օբյեկտիվ եւ ճիշտ կարծիք ձեւավորելու աշխատանք տանել: Ընդհանրապես պետության տնտեսության, բանակի հզորացման համար շատ կարեւոր է, որ հանքարդյունաբերությունը զարգանա, դրանով հանդերձ զարգացնի մեր պետականությունը:Այս պահին բաց ունենք այն առումով, որ հանքարդյունաբերության հետ կապված շատ հարցեր պետության, տնտեսության վրա նշանակության համար չի ներկայացվում: Իհարկե, պետք է այս հարցում կողմնակալ չլինել, օբյեկտիվ ներկայացնել ե՛ւ բացասական կողմերը, ե՛ւ դրականը, ոչ թե ինչ-որ միֆերի հիման վրա:Սա մեր խնդիրն է, մենք չենք կատարել այդ աշխատանքը եւ հիմա պետք է քայլ առ քայլ բացատրել, ներկայացնել, որ հանքարդյունաբերության բացասական ազդեցությունը փորձում ենք նվազագույնի հասցնել, որպեսզի հանրությունն էլ իր հերթին ամեն ինչ ճիշտ ըմբռնի եւ հասկանա դրական ազդեցության ահռելի լինելը:Արդյունքները եւ զարգացման ծրագրերըԵթե մինչեւ տարեվերջ պահպանենք այս տարի ունեցած ընթացքը, ապա նախորդ տարվա համեմատ կունենանք մոտավորապես 20%-ից ավելի արտադրանք: Սա էլ իր հերթին կբերի նրան, որ արտահանման ծավալը կլինի մոտ 20%-ով ավելի, քան 2021թ.-ին էր: Ներկայում աշխատում ենք էլ ավելի մեծ արդյունքների հասնելու ուղղությամբ: Վարդան Ջհանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այս պահին քննարկում ենք նաեւ 2023թ.-ի արտադրական բյուջեն եւ երբ այն հաստատվի, այդ ժամանակ արդեն կարող ենք ասել՝ ինչ ենք պլանավորում գալիք տարվա համար: Ինչ վերաբերում է նոր ձուլարան կառուցելու՝ «Գեոպրոմայնինգ գոլդ» խմբի նախագծին, ապա այն երկարատեւ եւ շատ ջանք պահանջող պրոցես է լինելու: Որքանով տեղյակ եմ, արդեն սկսվել են միջազգային կազմակերպություններ ներգրավելու աշխատանքները, որոնք նախնական նախագիծ կմշակեն, որի հիման վրա արդեն կորոշվի՝ ի՞նչ տեսակի գործարան պետք է լինի, ի՞նչ տեխնոլոգիա կկիրառվի, որտե՞ղ պետք է տեղակայվի: Այս բոլոր հարցերի պատասխանը կստանանք՝ նոր միայն կսկսվեն բուն նախագծային աշխատանքները, իսկ հետագայում՝ նաեւ շինարարական: Կարող եմ ասել, որ այն իր ծավալով աննախադեպ է լինելու Հայաստանի պատմության մեջ: Այդպիսի ներդրում չի եղել եւ եթե այն իրագործվի եւ նոր ձուլարան ունենանք, այն կլինի Հայաստանի պատմության մեջ տնտեսական ամենամեծ նվաճումը:Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 73426