Վերջին շրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել Հայաստանի ներդրումային միջավայրի վրա: Հայաստանն ավելի գրավիչ ու հետաքրքիր է դարձել օտարերկրյա ներդրողների եւ բիզնես գործունեություն իրականացնողների համար:Banks.am-ը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF-ԱՆԻՖ) փոխտնօրեն Սերգեյ Գրիգորյանի հետ զրուցել է Հայաստանում ներդրումային իրավիճակի, բիզնեսը Հայաստան տեղափոխող գործարարների եւ ԱՆԻՖ-ի աշխատանքների մասին:- Ինչպե՞ս եք գնահատում այս պահին ներդրումային իրավիճակը Հայաստանում:- Կարծում եմ, որ աճ ենք գրանցում: Մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ, ինչը տեսել ենք նաեւ ԱՆԻՖ-ի գործունեության 3 տարվա ընթացքում: Օտարերկրյա եւ ներքին ներդրողներն ավելի մեծ ոգեւորվածությամբ են մոտենում Հայաստանում բիզնես անելուն, նոր նախագծեր սկսելուն: Սերգեյ Գրիգորյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Եթե խոսենք թվերի, տոկոսային աճի մասին, դրանք դեռ այդքան տպավորիչ չեն, այսինքն, չենք կարող ասել, որ տասնյակ հարյուրավոր տոկոսներով աճում է ներդրումային միջավայրը: Չնայած, որ ԱՆԻՖ-ի ներդրումն ընդհանուր աճի մեջ շատ էական է. ունեցել են արեւային էներգետիկայի ոլորտում նախագիծ՝ «Այգ 1»-ը, որը շուրջ $200 մլն լրացուցիչ ներդրումների ներդրում է անում Հայաստանում, «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը, որը ենթադրում է շուրջ $10 մլն-ի ուղղակի օտարերկրյա ներդրումների մուտք, բայց, ընդհանուր առմամբ, դեռ թվային աճն այնքան մեծ չէ, ինչպես որ մենք կցանկանայինք:- Ինչո՞վ է գրավիչ Հայաստանն օտարերկրյա ներդրողների համար:- Այս պահին աշխարհաքաղաքական դրությունն այնպիսին է, որ շատ գրավիչ է դարձել Հայաստանը՝ հատկապես Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից եկող ներդրողների համար: Այսինքն՝ այն երկրներից, որոնք որոշակի խնդիրներ ունեն տնտեսական զարգացման, տեղական արժույթների անկայունության հետ, աշխարհի ուրիշ երկրների հետ համագործակցության հնարավորությունների առումով: Իսկ Հայաստանը նորմալ է ընկալվում Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ այլ օտարերկրյա գործընկերների կողմից եւ չեզոք է այն խնդիրներին, որոնք տեղի են ունենում Ռուսաստանի շուրջ: Սերգեյ Գրիգորյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Կարծում եմ, որ շատ կարեւոր է պահպանել այդ դիրքը: Պետք է փորձել հնարավորինս օգուտներ քաղել մեր տնտեսության համար, հակառակ դեպքում՝ սա կլինի հերթական կորսված հնարավորությունը: ԱՆԻՖ-ը ներկայացուցչություն ունի Մոսկվայում եւ այժմ բազմապատկվել են այն գործարարների հայտերը, որոնք ուզում են իրենց բիզնեսը տեղափոխել Հայաստան, ինչպես նաեւ նոր բիզնես նախագծեր սկսել այստեղ: Գրավիչ լինելը ռուսաստանյան գործընկերների համար ինքնաբերաբար է եղել՝ աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով:Ընդհանուր առմամբ, Հայաստանն աշխարհում բավական բարձր ռենքինգ ունի բիզնես անելու դյուրինության տեսանկյունից, ե՛ւ օրենսդրական ե՛ւ բիզնես միջավայրի փոփոխությունը նպաստում է մեր երկիր նոր գործընկերների գալուն: Սերգեյ Գրիգորյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Մյուս կողմից՝ եթե խոսենք Ռուսաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, դրանք հնարավորություններ են ստեղծում Հայաստանի համար ոչ միայն բիզնեսի հոսքի առումով, այլեւ հակառակը՝ եվրոպական երկրներից շատերը ճանապարհներ են գտնում՝ Հայաստանը որպես կամուրջ օգտագործել եւ շարունակել իրենց բիզնես գործունեությունը Ռուսաստանի եւ այլ երկրների հետ:- Այս իրավիճակից Հայաստանն ի՞նչ օգուտներ կարող է քաղել:- Գործարարների այն հոսքը, որ եղել է դեպի Հայաստան, բնական է, ամբողջությամբ չի մնա՝ մի մասը կհեռանա: Մեր օգուտը կլինի այն, որ նրանցից շատերին պահենք երկրում՝ օգտագործելով բոլոր այն առավելությունները, որոնք մեր երկիրն ունի: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի աշխատողների համար դրանք ազատ տնտեսական գոտիներն են, որոնք բավական գայթակղիչ են, այլ հարկային ռեժիմները, որոնք հնարավորություններ են բացում օտարերկրյա կազմակերպությունների համար Հայաստանում: - Որքան էլ որ գրավիչ եւ հասանելի է դարձել Հայաստանը՝ բիզնեսն այստեղ տեղափոխողների համար, կլինեն նաեւ խոչընդոտներ եւ դժվարություններ: Խոսենք դրանց մասին, որո՞նք են:- Բյուրոկրատիայի բացակայությունը երբեմն շատ օգտակար է լինում եւ հնարավոր է լինում լուծել ինչ-որ հարցեր, որոնք այլ դեպքերում չէին լուծվի, բայց մյուս դեպքերում էլ ոչ շատ ստույգ եւ հստակ գործընթացների, քայլերի հերթականության առկայությունը երբեմն վանում է մարդկանց: Սերգեյ Գրիգորյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Կան նաեւ այլ ծայրահեղություններ՝ ոչ տրամաբանական բյուրոկրատացված գործընթացներ: Օրինակ, Հայաստանում գնումների մասին օրենսդրությունն այնպես է ձեւավորված, որ թույլ չի տալիս իրականացնել շատ տրամաբանական քայլեր: Տեղական արտադրողները պետական գնումներ իրականացնելիս պետք է ունենան որոշակի պրեֆերենցիաներ, բայց Հայաստանում գնումների մասին օրենքը թելադրում է միայն մեկ գործոնի՝ գնի կարեւորությունը: Բայց միայն գնով որակյալ պրոդուկտ ստանալ ուղղակի անհնար է: Այսպիսի շատ օրինակներ կան:- ԱՆԻՖ-ը ներդրումներ է անում տարբեր ընկերություններում: Խնդրում եմ ներկայացնել հիմնական ուղղությունները:- Ունեցել ենք բազում հայտեր՝ ամենատարբեր ոլորտներից: Արդեն իրականացված նախագծերի մեջ կա ռեստորանային բիզնես, տուրիզմ, լոգիստիկա: Սերգեյ Գրիգորյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս ԱՆԻՖ-ը պետության կողմից ստեղծված ընկերություն է, սակայն այն շահույթ է հետապնդում: Այսինքն՝ մեր նպատակն է պետության տրամադրած ռեսուրսները բազմապատկել, ավելացնել եւ լրացուցիչ եկամուտների աղբյուր ստեղծել երկրի համար՝ պահելով որոշակի սոցիալական նորմեր: Բնականաբար, հաշվի ենք առնում այն, թե այս կամ այն նախագծի մեջ ներդրումը ինչպիսի բազմապատկիչով կարող է ազդել այլ հատվածների վրա, բերել լրացուցիչ օգուտներ: - Ի՞նչ չափանիշներով են ընտրվում ընկերությունները, որոնցում պետք է ներդրում անեք եւ կա՞ արդյոք ներդրման նվազագույն եւ առավելագույն չափ:- ԱՆԻՖ-ը ներդրումների երկու ուղղություն ունի: Առաջինը խոշոր ներդրումներն են, ինչպիսիք են արեւային էներգետիկայի կայանը, ավիաընկերությունը: Այս ուղղությունը շատ անհատական է եւ ավելի քիչ է կենտրոնացած հայաստանյան գործարարների վրա: Նման ներդրումային նախագծերի համար կառավարությունից ստացվում է հատուկ ֆինանսավորում: 09.11.2021 | 22:57 Բելլա Մանուկյան. Ֆոնդը բիզնեսի ֆինանսավորման այլընտրանքային աղբյուր է Այն ուղղությունը, որն ավելի շատ կենտրոնացած է տեղի գործարարների վրա եւ շուկային առաջարկվող ստանդարտ պրոդուկտ է, վերաբերում է 0.5-ից մինչեւ 4 մլն դոլար ներդրումային նախագծերին: Նշված գումարների դիմաց ԱՆԻՖ-ի դուստր՝ «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը ստանում է 25-ից մինչեւ 49 տոկոս բաժնեմաս: Այստեղ որոշակի պարիտետ է պահվում: Այսինքն՝ մյուս կողմն էլ կամ համարժեք գումար է ներդնում կամ դրանից ավելի մեծ գումար՝ նախագիծն իրականացնելու համար:Ստացվում է, որ նախագծերը պետք է նվազագույնը 1 մլն դոլարի ծավալ ունենան եւ միեւնույն ժամանակ համապատասխանեն նաեւ այլ չափանիշների, որոնք ԱՆԻՖ-ի դուստր ֆոնդը առաջարկում է: Սերգեյ Գրիգորյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս - Կխնդրեի նաեւ գնահատել բիզնես գործունեություն իրականացնողների տեղեկացվածությունը ԱՆԻՖ-ի գործունեության վերաբերյալ:- Մինչեւ հիմա հիմնականում աշխատել ենք «сарафанное радио»-ի տարբերակով, այսինքն՝ որոշ գործընկերներ եկել են ԱՆԻՖ, իրենց փորձը տարածել, դրա հաշվին էլ եկել են նորերը: Բայց շուտով ԱՆԻՖ-ը կմեկնարկի առանձին նախագիծ՝ arfi.am, որը թույլ կտա լիարժեք ներդրումներ իրականացնել առցանց հարթակի միջոցով: Սրա արդյունքում բիզնեսի ներկայացուցիչները ֆիզիկապես գրասենյակ այցելելուց եւ տեղում բոլոր փաստաթղթերը ձեւակերպելուց բացի՝ հնարավորություն կստանան այդ ամենն առցանց իրականացնել եւ ֆինանսավորում ներգրավել ոչ միայն ԱՆԻՖ-ից, այլեւ ամբողջ աշխարհից: Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 56357