8 փաստ Հայաստանում CITY քոլեջի եւ համաեվրոպական Executive MBA ծրագրի մասին

13.01.2022 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
2021 թվականից բրիտանական Յորքի համալսարանը Հունաստանի CITY College միջազգային ֆակուլտետի հետ համատեղ Սալոնիկ քաղաքում հիմնադրել են The University of York Europe Campus-ը, որն առաջարկում է բակալավրիատի, մագիստրատուրայի եւ համաեվրոպական Executive MBA-ի կրթական ծրագրեր:

1.    CITY քոլեջը Հայաստանում

CITY քոլեջը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2012 թվականից՝ առաջարկելով կրթաթոշակներ Սալոնիկում բակալավրի եւ մագիստրատուրայի համար: 2016 թվականից այն Երեւանում իրականացնում էր Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը, որն ունեցել է ավելի քան 90 շրջանավարտ: 2021 թվականից Երեւանում իրականացվող Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը վերափոխվել է համաեվրոպական Executive MBA ծրագրի:

2.    CITY քոլեջը ներկայում Յորքի համալսարանի եվրոպական կամպուսն է

Հիմնվելով 30 տարվա ձեռքբերումների վրա՝ CITY քոլեջը, որը Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետն էր, թեւակոխել է նոր դարաշրջան: CITY քոլեջն այժմ հանդիսանում է բրիտանական առաջատար համալսարաններից մեկի՝ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը: Յորքի համալսարանն աշխարհի լավագույն համալսարաններից է, ինչպես նաեւ Միացյալ Թագավորության առաջատար համալսարաններից մեկը Եվրոպայում:

2021 թվականից CITY քոլեջը՝ Յորքի համալսարանի եւ Ստրասբուրգի համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի հետ համատեղ առաջարկում է եզակի կրթական հնարավորություն այսօրվա ղեկավարների համար՝ համաեվրոպական Executive MBA երկակի աստիճանով ծրագիրը, որն իրականացվում է Հարավարեւելյան եւ Արեւելյան Եվրոպայում, ինչպես նաեւ Կովկասյան տարածաշրջանում եւ տրամադրում է երկու MBA դիպլոմներ՝ մեկը Յորքի համալսարանից եւ մեկը՝ Ստրասբուրգի համալսարանից:

3.    Համալսարան՝ հանուն հանրային բարօրության

CITY քոլեջի տնօրեն եւ նախագահ Յանիս Վերվերիդիսն ասում է.

«Արժեքները, որակը, նպատակը եւ տեսլականն այն ամենն է, ինչը մեզ կապում է Յորքի համալսարանի հետ:

Յանիս Վերվերիդիսը


Մենք հպարտ ենք միանալու համալսարանի համայնքին, որը թե՛ դասավանդման, թե՛ հետազոտության մակարդակով բնութագրվում է որպես գերազանց եւ միշտ դասվում է Միացյալ Թագավորության եւ աշխարհի լավագույն համալսարանների շարքին: Համալսարան, որը գործում է հանուն հանրային բարօրության»:

4.    Գլոբալ համայնքին անդամագրվելու հնարավորություն   

Յորքի համալսարանի նախագահ, պրոֆեսոր Չարլի Ջեֆրին ասում է.

«Ռազմավարական դաշինքը, որը ստեղծվել է CITY քոլեջի եւ Յորքի համալսարանի միջեւ, արտացոլում է սովորելու, ուսուցանելու եւ հետազոտելու մեր համատեղ հանձնառությունը: Ուսանողների փորձառությունն այն ամենի հիմքում է, ինչ մենք անում ենք, քանի որ ամենաբարձր որակը եւ չափանիշները պահպանելու ընդհանուր պարտավորություն ունենք»:

Մեկնաբանելով ուսանողներին այս գործընկերության արդյունքում ընձեռած հնարավորությունները՝ պրոֆեսոր Ջեֆրին նկատում է.

Չարլի Ջեֆրին


«Սալոնիկում, Աթենքում, Երեւանում, Բելգրադում, Բուխարեստում, Կիեւում, Սոֆիայում, Թբիլիսիում եւ այլ քաղաքներում մենք եւ մեր հարգարժան գործընկերները ուսանողների առջեւ բացում ենք բրիտանական (նաեւ ֆրանսիական՝ MBA-ի դեպքում) աստիճանով նախատեսված հնարավորությունները: Այս ցանցի միջոցով ուսանողները գլոբալ համայնքի մաս են կազմում»:

5.    Համաեվրոպական Executive MBA ծրագիրը  

Համաեվրոպական Executive MBA ծրագիրը դասավանդվում է բացառապես անգլերենով: Դասընթացներն անց են կացվում են 9 անգամ՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին՝ մոտավորապես ամիսը մեկ:

Բացի այդ, ծրագիրը պահանջում է պարտադիր մասնակցություն երեք միջազգային ուսումնական այցելություններին.

ա) ուսումնական այցելություն Յորքի համալսարան, Բրիտանիա, (երկար դասընթացների եւ սեմինարի համար),
բ) ուսումնական այցելություն  Ստրասբուրգի համալսարան, Ֆրանսիա (երկար դասընթացների համար)
(գ) ուսումնական այցելություն Սալոնիկ, Հունաստան (երկու մասնագիտացված դասընթացների եւ սեմինարի համար):

Ծրագրի տեւողությունը 24 ամիս է՝ ներառյալ ատենախոսությունը կամ ոլորտային դիպլոմային ծրագիրը (Industrial Capstone Project):

Ուսանողներին հնարավորություն է տրվում ընտրել վեց մասնագիտացումներից մեկը՝ ընդհանուր կառավարում, մարքեթինգ, ֆինանսներ, լոգիստիկայի կառավարում, մարդկային ռեսուրսների կառավարում եւ առողջապահության կառավարում:
 
Ուսանողները կարող են ընտրել Executive MBA-ի համար սովորելու երկու եղանակ.

- The Executive Mode՝ դասընթացների առկա անցկացում, երկրի ներսում եւ երեք միջազգային ուսումնական այցելություններ

կամ

- Executive MBA Blended Mode՝ բոլոր դասընթացների համաժամանակյա առցանց անցկացում եւ երեք միջազգային ուսումնական այցելություններ:

6.    Ամբողջական մոտեցում

Եվրոպական կամպուսի, Յորքի համալսարանի, Ստրասբուրգի համալսարանի եւ աշխարհի այլ ճանաչված համալսարանների վաստակաշատ դասախոսները, ինչպես նաեւ նշանակալի մասնագիտական փորձ ունեցող փորձագետներն իրենց գիտելիքներն ու փորձառությունը բերում են MBA դասընթացներին:

Ծրագրի յուրահատկությունը կայանում է կրթության նկատմամբ նրա ամբողջական մոտեցման մեջ, քանի որ այն ապահովում է բիզնեսի եւ կառավարման հայեցակարգերի լայն ըմբռնում` կենտրոնանալով բիզնես ռազմավարության ձեւավորման եւ իրականացման վրա:

7.    Աստիճանները

Ուսումը հաջողությամբ ավարտելու դեպքում համաեվրոպական Executive MBA ծրագրի շրջանավարտներին շնորհվում են հետեւյալ աստիճանները՝

1. Բիզնեսի կառավարման մագիստրոս (MBA) Յորքի համալսարանի կողմից, Մեծ Բրիտանիա
2. Բիզնեսի կառավարման մագիստրոս (MBA) Ստրասբուրգի համալսարանի կողմից, Ֆրանսիա
3. 7-րդ մակարդակի դիպլոմ Ռազմավարական կառավարման եւ առաջնորդության ոլորտում՝ Chartered Management Institute (CMI) կողմից, Մեծ Բրիտանիա (ըստ ցանկության):

8.    Ընդունելություն եւ կրթաթոշակներ

Համաեվրոպական գործադիր MBA-ի ընդունելությունը կսկսվի 2021թ. հունվարի 31-ից: Հայաստանյան դիմորդներին տրամադրվում է մասնակի կրթաթոշակ: Մինչեւ ապրիլի 30-ը ստացված հայտերը ենթակա են լրացուցիչ Early Bird զեղչի, որը կազմում է ընդհանուր կրթաթոշակի 40 տոկոսը:

Ընդունելության եւ հայտի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական երեւանյան գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով։
Դիտում՝ 20980
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai