Ֆասթ Բանկի աջակցությամբ Տիկնիկային թատրոնում կայացել է հեղինակային երգի եւ մնջախաղի բարեգործական համերգը: Հնչել են «Բարդերի ակումբ»-ի հեղինակ կատարողներ Վախթանգ Հարությունյանի, Վահան Արծրունու, Էդուարդ Զորիկյանի, Արմինե Հայրապետյանի սիրված ու նոր ստեղծագործությունները։ Բանկից հայտնել են, որ համերգի թատերական կարեւոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր: Համերգի ընթացքում պոեզիան հանդիսատեսին է փոխանցվել բանաստեղծական խոսքի, երաժշտության եւ մնջախաղաց Համլետ Չոբանյանի պլաստիկայի միջոցով: Հայաստանում հեղինակային երգի «Բարդ» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը նշել է, որ միջոցառման գլխավոր նպատակը մշակութային, քաղաքացիական հասարակության միասնականություն ձեւավորելն է․ «Այս համերգները շատ կարեւոր դեր են խաղում: Հնարավորություն են տալիս՝ մարդիկ գան, մասնակցեն: Մասնակցությունը դառնում է բարեգործական՝ շնորհիվ Ֆասթ Բանկի աջակցության, մենք կարողանում ենք ուղղել որեւէ սոցիալական նախագծի»: Նշվում է, որ «Բարդերի ակումբ»-ը Ֆասթ Բանկի աջակցությամբ մեծ նախագիծ է իրականացնում՝ «Հեղինակային երգի փառատոնը»։ Ամռանը փառատոնը կտեղափոխվի Սեւան։ Փառատոնային եռամսյակի ավարտից հետո կքննարկվեն ակումբի նոր համերգների աշխարհագրությունն ու բովանդակությունը։ «Ֆասթ Բանկի համար համերգին աջակցելը կարեւոր նշանակություն ունի՝ նպաստել ոչ միայն հայկական հեղինակային երգի ավանդույթների պահպանմանը, այլեւ մասնակից դառնալ բարեգործական ծրագրերի»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1849