The University of York Europe Campus-ը՝ նոր կրթական հնարավորություն

25.02.2021 | 22:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Բրիտանական Յորքի համալսարանը Հունաստանի CITY College միջազգային ֆակուլտետի հետ համատեղ Սալոնիկ քաղաքում հիմնադրել են The University of York Europe Campus-ը, որն առաջարկում է բակալավրիատի, մագիստրատուրայի եւ Executive MBA-ի կրթական ծրագրեր:


Հայ ուսանողների համար ստեղծված նոր հնարավորությունների մասին Banks.am-ը զրուցել է Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի պաշտոնական ներկայացուցիչ, հայաստանյան եւ վրաստանյան ծրագրերի տնօրեն Լիլիթ Շահզադեյանի հետ:


Բրիտանական կրթության հասանելիություն

«Բրեքզիթ»-ի հետեւանքով Եվրոպական միության երկրների ուսանողների մուտքը դեպի բրիտանական համալսարաններ սահմանափակվեց: Այժմ բոլոր ոչ բրիտանացի դիմորդները միջազգային ուսանողներ են եւ բրիտանական համալսարաններ դիմելիս առերեսվում են բավականին բարդ ընթացակարգերի հետ: Այս պատճառով էլ շատ բրիտանական համալսարաններ սկսեցին կամպուսներ հիմնել Եվրոպական Միության տարածքում՝ հեշտացնելով բրիտանական կրթության հասանելիությունը եվրոպացի ուսանողների համար: Առաջիններից Յորքի համալսարանն էր, որ սկսեց համագործակցել Հունաստանի Սալոնիկ քաղաքի CITY College միջազգային ֆակուլտետի հետ:

Յորքի համալսարանը Միացյալ Թագավորության առաջատար համալսարաններից մեկն է, հանդիսանում է հեղինակավոր Russell Group-ի անդամ: Կենսական նշանակության հետազոտությունների բնագավառում այն համարվում է աշխարհի բարձրակարգ հաստատություններից մեկը։

CITY College-ը 1993 թվականից համագործակցում էր բրիտանական Շեֆիլդի համալսարանի հետ եւ նրա միջազգային ֆակուլտետն էր, ուստի ունի ձեւավորված եւ հաստատված բրիտանական կրթության ավանդույթներ: Այն ներկայացուցչություններ ունի Հարավ-Արեւելյան Եվրոպայի ութ երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, ինչի շնորհիվ բրիտանական կրթությունը հասանելի է դառնում նաեւ տվյալ տարածաշրջանում։

Այս տարվանից CITY College-ն ապահովում է նաեւ Յորքի համալսարանի ֆիզիկական ներկայությունը Եվրոպայում՝ լայն հնարավորություններ ստեղծելով  տարբեր երկրների դիմորդների համար:

Միջազգայնացված փորձ

Դիմելով Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի բակալավրիատի կամ մագիստրատուրայի կրթական ծրագրերին՝ ուսանողները հնարավորություն ունեն սովորելու հետեւյալ բաժիններում՝ բիզնես, հոգեբանություն, համակարգչային գիտություն, անգլագիտություն:

Բակալավրիատի ուսանողները կարող են հմտանալ հետեւյալ մասնագիտություններում. հաշվապահություն, ֆինանսներ, կառավարում, մարքեթինգ, հյուրընկալության ոլորտ, բիզնես-ինֆորմատիկա, հոգեբանություն եւ այլն:  

Յորքի համալսարանի եվրոպական կամպուսն առաջարկում է նաեւ մագիստրոսական ծրագրերի լայն ընտրություն՝ մարքեթինգ, ֆինանսներ, հոգեբանություն, նյարդահոգեբանություն, թարգմանչական գործ եւ այլն: Հետբուհական բոլոր ծրագրերը ցուցաբերում են գործնական ուսուցման մոտեցում ` ուսանողներին հնարավորություն տալով ձեռք բերել աշխատանքային հմտություններ եւ հետամուտ լինել անձնական զարգացմանը:

Ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն փոխանակման ծրագրերով այցելել անմիջապես Յորքի համալսարան եւ որոշակի ժամանակահատված այնտեղ սովորել, ինչը ավելի է միջազգայնացնում նրանց կրթական փորձառությունը:  

Ուսուցման գործընթացում ընդգրկված են ինչպես Յորքի համալսարանից, այնպես էլ այլ բրիտանական հեղինակավոր համալսարանների դասախոսներ։:

Հայաստանյան դիմորդների համար

Հայ ուսանողները հրաշալի հնարավորություն ունեն ստանալ բրիտանական կրթություն՝ ուսանելով Յորքի համալսարանի եվրոպական կամպուսում: Բրիտանական համալսարաններ դիմելու համար գործում է բավականին բարդացված համակարգ, մինչդեռ այս պարագայում գործընթացն անհամեմատ պարզեցված է եւ էլ ավելի է հեշտանում Հայաստանում գործող գրասենյակի շնորհիվ: Գրասենյակն ապահովում է համալսարանի հետ ուղիղ կապ՝ հնարավորություն ընձեռելով ինչպես դիմորդներին, այնպես էլ նրանց ծնողներին մանրամասն տեղեկանալու հուզող հարցերի մասին: Յուրաքանչյուր դիմորդին ցուցաբերվում է անհատական մոտեցում:

Լիլիթ Շահզադեյանը

Վիզայի, բնակության եւ կենսավարձին առնչվող հարցերը եւս արագ կարգավորվում են գրասենյակի միջոցով, ինչի շնորհիվ էլ ուսանողը նախքան Հունաստան մեկնելն արդեն իսկ տեղեկացված է մուտքի եւ գրանցմանն առնչվող բոլոր հարցերից:

Բացի այդ, Հունաստանն ավելի մոտիկ է Հայաստանին, ճանապարհածախսը եւ կեցությունն ավելի մատչելի են, հայ եւ հույն ժողովուրդների բարեկամությունն էլ  շարունակվում է դարերով։

Թվարկված առավելություններին գումարվում է նաեւ այն, որ հայաստանյան դիմորդներն ընդունվում են ոչ թե որպես միջազգային ուսանողներ, այլ ԵՄ ուսանողներին համահավասար պայմաններով՝ ունենալով նաեւ հավելյալ զեղչ:

Executive MBA՝ կրկնակի դիպլոմ

2016 թվականից Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ CITY College-ը Հայաստանում անցկացնում էր ղեկավարների համար նախատեսված Executive MBA ծրագիրը։ Այս տարվանից Executive MBA ծրագիրը ներկայացվելու է Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի միջոցով՝ ավելի ընդլայնված տարբերակով։

Այդ ծրագրին ավելանալու է նաեւ Եվրոպական ամենահին համալսարաններից մեկը՝ Ստրասբուրգի համալսարանը։ Այս համագործակցության շնորհիվ Երեւանում Executive MBA-ի ուսանողների համար ստեղծվում է հնարավորություն ստանալու նաեւ Ստրասբուրգի համալսարանի MBA դիպլոմ` անգլիական Յորքի համալսարանի դիպլոմի հետ համատեղ։ Այսպիսով` կրթական ծրագրի շրջանավարտներին կշնորհվի   2 MBA դիպլոմ եւ կրթական աստիճան ՝ բրիտանական եւ եվրոպական (անգլ.՝ a dual degree and diploma MBA programme):

Executive MBA ծրագիրը հավատարմագրված եւ ճանաչված է AMBA-ի, AACSB-ի եւ CMI-ի կողմից, ինչը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում շրջանավարտների համար: Ցանկության դեպքում նրանք կարող են ստանալ նաեւ երրորդ մագիստրոսական դիպլոմը՝ բրիտանական հեղինակավոր Chartered Management Institute-ի Ստրատեգիական կառավարում եւ առաջնորդություն Level 7 մակարդակի Diploma-ն:

Ծրագիրը նախատեսված է բիզնես ոլորտի այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են կատարելագործել իրենց հմտություններն ու գիտելիքները՝ կարիերային աճի եւ անձնական զարգացման համար: Ուսումնառության ընթացքում ուսանողները հնարավորություն են ստանում մասնակցելու 3 կրթական ուղեւորությունների՝ մեկնելով Յորքի համալսարան, Ստրասբուրգի համալսարան եւ Սալոնիկի CITY College՝ ուսումնական շաբաթներ անցկացնելու նպատակով: Ուղեւորությունները հագեցած են միջազգային կազմակերպություններ եւ մասնավոր ընկերություններ այցերով, որոնց շնորհիվ ընդլայնվում է ուսանողների միջազգային կրթական փորձը, ամրապնդվում են գործնական գիտելիքներն ու ստեղծվում են networking-ի լայն հնարավորություններ:

Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի կրթական ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով: 2021/22 ուսումնական տարվա համար փաստաթղթերի ընդունելությունը կսկսվի մարտ ամսից։

Գայանե Ենոքյան

Դիտում՝ 11028
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai