Հաշվեկշռային հիմնական ցուցանիշների աճ ՀՀ բանկային համակարգում

21.05.2020 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Բանկեր #հաշվետվություններ #ցուցանիշներ
Հայաստանյան բանկերը 2020թ. առաջին եռամսյակում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 15.3 %-ով, պարտավորությունները՝ 16.2 %-ով, կապիտալը՝ 9.9%-ով:

Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2020թ. առաջին եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:

Ակտիվներ

ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2020թ. առաջին եռամսյակում  2019թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 15.3%-ով՝ կազմելով 5 907.16 մլրդ դրամ:

Ակտիվների մեծությամբ առաջատարը Ամերիաբանկն է, որը 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 17.4% աճ՝ 910.68 մլրդ դրամով:
    
Ամերիաբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Արդշինբանկը արձանագրելով  շուրջ 26.8% աճ եւ  հասնելով 846.12 մլրդ դրամի: Առաջատար հնգյակում են նաեւ` Հայբիզնեսբանկը 798.39 մլրդ դրամ (2019թ. համեմատ՝ 12.9% աճ), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 441.16 մլրդ դրամ (10.7% աճ) եւ Ինեկոբանկը 341.62 մլրդ դրամ (11.6 % աճ) ցուցանիշներով :

Պարտավորություններ

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2020թ. առաջին եռամսյակում 2019թ. համադրելի ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 16.2%-ով՝կազմելով 5 045.08 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Բանկի պարտավորությունները 2020թ. առաջին եռամսյակում աճել են  18.1 %-ով՝ կազմելով 806.47 մլրդ դրամ:

Երկրորդն ըստ պարտավորությունների Արդշինբանկն է 765.92 մլրդ դրամ ցուցանիշով արձանագրելով 28.1% աճ: Վերջիններիս հաջորդում են Հայբիզնեսբանկը 745.52 մլրդ դրամ (աճը ՝ 12.2%), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 372.26 մլրդ դրամ (11.8% աճ), եւ Ինեկոբանկը՝ 283.11 մլրդ դրամ (աճը՝11.9%):

Կապիտալ

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 9.9 %, ինչի արդյունքում արձանագրվել է  862.08 մլրդ դրամ ցուցանիշը:

Կապիտալի մեծությամբ առաջատարը կրկին Ամերիաբանկն է 104.21 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 12,0 % :

Երկրորդը Արդշինբանկն է 80.2 մլրդ դրամ ցուցանիշով, որի կապիտալի աճը կազմել է 15.2%:

Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 68,9 մլրդ դրամ (աճը՝ 5.0%), Արմսվիսբանկը ՝ 59,72 մլրդ դրամ ցուցանիշով (աճը՝ 30.2%), եւ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 58.52 մլրդ  դրամի ցուցանիշ կապիտալի 10.4% աճով:

Նշենք, որ 2020թ. առաջին եռամսյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 56.5%-ը, պարտավորությունների 58,9%-ը, եւ կապիտալի 43,1%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2020թ. առաջին եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճ/անկումը հաշվարկված է 2019թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:



Աննա Այվազյան
Դիտում՝ 7365
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai