“Կոնվերս բանկի” 5 տոկոսը Մայր աթոռի՞նն է

06.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

"168 ժամ" (Երեւան), 6 փետրվարի , 2007թ.

“Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս ԷլԷլՍի”-ին կամ, նույնն է թե, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն անցած շաբաթ գնեց “Կոնվերս բանկի” վերահսկիչ փաթեթը: Ըստ banks.am կայքի` մինչ այդ “Կոնվերս բանկի” բաժնետոմսերի 48,7 տոկոսը պատկանում էր “Hudsotrade LTD”-ին (ղեկավար` Իմադ Մթանյուս Հուրի), 15 տոկոսը` Սմբատ Նասիբյանին, իսկ 36,3 տոկոսը` Մոդալլալ Մթանյուսին: Երեկ “Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս ԷլԷլՍի”-ն հաղորդագրություն է տարածել, թե բանկի բաժնետոմսերից 5 տոկոսն արաբ բաժնետերերից մեկը նվիրաբերել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Մայր Աթոռը չի ցանկացել վաճառել իր բաժնեմասը և նոր բաժնետիրոջ հետ միասին շարունակելու է մնալ սեփականատեր: Է. Էռնեկյանը համաձայնել է: Հայտնի է, որ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ջերմ հարաբերություններ ունի Էռնեկյանի հետ, նույնիսկ երբեմն Արգենտինայում հյուրընկալվում է նրա տանը:

Մեր տեղեկություններով` “Կոնվերս բանկի” բաժնետոմսերի 5 տոկոսը պատկանում է ոչ թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, այլ հենց Գարեգին վեհափառին: Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից մեզ չպատասխանեցին, թե այդ բաժնեմասն իրականում ո՞ւմ է պատկանում. եկեղեցո՞ւն, թե՞ կաթողիկոսին: Իսկ երկուստեք ջերմ հարաբերությունների արդյունքում, պարզ է, որ Էռնեկյանը չէր ընդդիմանա Վեհափառին և 5 տոկոսը կթողներ նրան: Պարզ է, որ 5 տոկոս բաժնեմասը Մայր Աթոռին կամ կաթողիկոսին ավելի ձեռնտու կլիներ պահելը, քան վաճառելը: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ մամուլում հրապարակում եղավ, թե “Կոնվերս բանկում” “լվացվել” են արաբական երկրների ծագում ունեցող մեծ գումարներ: Եվ, թե այդ գումարները հետո փոխանցվել են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող կազմակերպությունների հաշվին: Ամերիկացիներն այդ մասին տեղեկացել են և պահանջել են պատժել մեղավորներին: Եվ ՀՀ իշխանություններն էլ իրավիճակից մաքուր դուրս գալու համար վաճառել են “Կոնվերսբանկը”: Հայ հասարակության շրջանում բանկի նոր սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը մութ գործարքներ կատարողի համբավ ունի: Այդ կարծիքը մասնավորապես ձևավորվել է “Զվարթնոց” օդանավակայանի գործարքի ընթացքում:

Դիտում՝ 7041
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai