Banks.am` 10 տարի միասին

11.07.2016 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Այսօր Banks.am-ը նշում է իր 10-ամյա հոբելյանը:

10 տարի առաջ՝ 2006թ. հուլիսի 10-ին, Մեդիամաքսը գործարկեց «Ֆինանսական Հայաստան» ինտերնետային նախագիծը, որի սկզբնական նպատակը շատ պարզ էր ու հասունացած: Մենք առաջնորդվում էինք այն գաղափարով, որ ժամանակն է ստեղծել ինտերակտիվ հարթակ՝ Հայաստանի ֆինանսական ծառայությունների արագորեն աճող շուկայի մասին լայնածավալ տեղեկատվություն տրամադրելու համար:

Այս 10 տարիների ընթացքում անցել ենք զարգացման տարբեր փուլեր, բնականաբար, մեզ չեն շրջանցել նաեւ դժվարությունները, սակայն այսօր ունենք մի արդյունք, որի համար անկեղծորեն ուրախ ենք. Banks.am-ը «Ֆինանսական Հայաստան»-ից տրանսֆորմացվեց «Գործարար Հայաստան»-ի՝ հավասարապես Ձեր եւ մեր ջանքերի շնորհիվ:

«Ձեր»՝ նկատի ունենք մեր ընթերցողների, գործընկերների, բոլոր այն մարդկանց, որոնք հավատացին մեր գաղափարին, վստահեցին մեր ուժերին եւ պարգեւեցին առաջ գնալու ու զարգանալու եռանդը:

Ինչ վերաբերում է մեզ, ապա այսօր առաջին հերթին մեր ողջույնի խոսքն ենք ուղղում Banks.am-ի այն աշխատակիցներին, որոնք մասնակցեցին նախագծի մեկնարկային աշխատանքներին: Միգուցե հենց առնչությունն այս նախագծին ոմանց համար կայծ հանդիսացավ՝ հետագայում ուսանելու միջազգային բիզնես դպրոցներում:

Իսկ այսօրվա Banks.am-ի թիմը՝ անկախ երկրի առջեւ ծառացած տարատեսակ խնդիրների, իր լավատեսական տրամադրությունն է փոխանցում Ձեզ՝ վստահ լինելով, որ միասնական եւ սրտացավ աշխատանքով պարտադիր կհասնենք սպասված արդյունքի:

Ընդունում ենք շնորհավորանքներ եւ վստահ քայլերով շարժվում առաջ :)

Ձեր Banks.am     

Դիտում՝ 1377
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai