«Չծնված փողեր». հոբելյանական թողարկում

08.05.2015 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանի Հանրապետության թղթադրամները «ծնվելուց» առաջ երկար ճանապարհ են անցել ու մինչ վերջնական տեսք ստանալն ունեցել են բազմաթիվ տարբերակներ: Թղթադրամներ թողարկելուց առաջ ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է էսքիզների մրցույթ, որում տարբեր նկարիչներ իրենց առաջարկներն են ներկայացրել: Հաղթող ճանաչված էսքիզները հիմք են ծառայել թողարկված թղթադրամների ձեւավորման համար,  իսկ մրցույթը չհաղթահարածների մի մասը պահվում է ՀՀ ԿԲ այցելուների կենտրոնում:  

Banks.am-ը «Չծնված փողեր» հատուկ շարքի երրորդ մասում հոբելյանական 50 000-դրամանոցի թողարկման համար հայտարարված մրցույթի էսքիզներն է ներկայացնում: Շարքի առաջին մասը պատմում էր, թե ինչպիսին կարող էին լինել 1993թ., երկրորդ մասը՝ 1996թ. հետո թողարկված ազգային թղթադրամները:

2001թ. հունիսի 4-ին ՀՀ տարածքում շրջանառության մեջ է դրվում 50 000 դրամ անվանական արժեքով հոբելյանական թղթադրամը: Այն նվիրված է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին եւ տպագրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ:

Այս թղթադրամի թողարկման համար հայտարարված մրցույթում հաղթել են Հայաստանի նկարիչների միության անդամ Ռուբեն Արուտչյանի հեղինակած էսքիզները:

Թղթադրամի դիմերեսին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի ու խաչքարի պատկերներն են



Դարձերեսին խաչքարի ու Արարատ լեռան ֆոնին եկեղեցու մանրակերտը ձեռքերում պահած Սուրբ Գրիգոր Լուսավորչի եւ Տրդատ Մեծ արքայի պատկերներն են:



Մրցույթում ներկայացված էսքիզների թեման Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակն է:

Դիմերեսին՝ երեք սրբերի պատկեր



Դարձերեսին՝ երեք սրբերի ու մարդկանց պատկերներ



Դիմերեսին՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի պատկերը



Դարձերեսին Արարատ լեռան ֆոնին եկեղեցիների պատկերներ



Դիմերեսին՝ հատված մանրանկարից եւ զարդանախշեր



Դարձերեսին՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը եւ խաչի պատկերներ



Դիմերեսին՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, խաչքարի եւ Առաքյալների պատկերներ



Դարձերեսին՝ Տրդատ Մեծ արքան եւ Գրիգոր Լուսավորիչը, եկեղեցական շինության պատկերներ



Դիմերեսին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ու եկեղեցու պատկերներ



Դարձերեսին՝ աղավնու եւ սրբերի պատկերներ



Դիմերեսին՝ խաչի պատկեր



Դարձերեսին՝ Արարատ լեռան պատկերը



Տրդատ Մեծի եւ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի պատկերները



Դիմերեսին՝ Նոյը՝ Արարատ լեռան ստորոտին



Դարձերեսին՝ Արարատ լեռան ֆոնին Լուսավորչի աջը, սրի ու վահանի պատկերներ



Շարքի խորհրդատուներ՝ ՀՀ ԿԲ դրամագետ Գեւորգ Մուղալյան եւ Գեւորգ Թումանյան

Հեղինակ՝ Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Դիտում՝ 6893
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai