Visa-ն մուտք է գործում թոքենացված ավանդների շուկա՝ մշակելով տեխնոլոգիական հարթակ, որը բանկերին թույլ կտա դասական ավանդները վերածել ծրագրավորվող թվային փողերի՝ հասանելի 24/7 ռեժիմով: Ընկերության հաղորդմամբ՝ այս տեխնոլոգիան բանկերին հնարավորություն կտա արագության եւ ճկունության տեսանկյունից մրցակցել սթեյբլքոյնների հետ՝ միաժամանակ պահպանելով միջոցներն իրենց հաշվեկշիռներում:Բացի այդ, վճարային հսկան ընդլայնում է սթեյբլքոյններով հաշվարկների պիլոտային ծրագրերը, որոնք արդեն իսկ իրականացվում են մի քանի տարածաշրջաններում, տարբեր բլոկչեյններում եւ տարբեր արժույթներով: Visa-ն նաեւ շարունակում է զարգացնել սթեյբլքոյններին կցված քարտային ծրագրերը. աշխարհում արդեն իսկ գործում կամ մշակման փուլում են գտնվում նման ավելի քան 160 նախագծեր:«Պատմությունը գիտի բազմաթիվ նորարարություններ, որոնք այդպես էլ դուրս չեկան զանգվածային մակարդակ: Հաջողությունը որոշում են վստահությունը, անվտանգությունը եւ համաշխարհային ընդգրկումը: Հենց սա է Visa-ն առաջարկում առեւտրի զարգացման յուրաքանչյուր նոր փուլում, եւ հենց սրա վրա ենք մենք շեշտը դնում՝ ստեղծելով ապագայի տեխնոլոգիաները», - հայտարարել է Visa-ի արտադրանքի եւ ռազմավարության գծով տնօրեն Ջեք Ֆորեստելը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 2687