ABN Amro-ն իր հաճախորդներին անուղղակի հասանելիություն կապահովի կրիպտոարժույթներին՝ բորսայական կրիպտոպրոդուկտների (Crypto ETPs) եւ կապիտալի պաշտպանությամբ տոմսերի (Capital Protected Notes, CPNs) ներդրման միջոցով: Կրիպտոարժութային ETP-ները հետեւում են մեկ կամ մի քանի կրիպտոարժույթների արժեքին՝ թույլ տալով հաճախորդներին հասանելիություն ստանալ առանց թվային ակտիվներն ինքնուրույն գնելու, պահելու կամ դրանց անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության: Ինչպես հաղորդում է Finextra-ն, այս պրոդուկտներն ավելացվում են ABN Amro-ի գործող ներդրումային հարթակներում՝ ETF-ների եւ բորսայական այլ պրոդուկտների հետ միասին: ABN Amro-ն նաեւ առաջարկում է բիթքոինին կապված կառուցվածքային պրոդուկտներ՝ կապիտալի պաշտպանությամբ տոմսեր (CPNs)՝ նախատեսված մեծահարուստ հաճախորդների համար:ABN Amro-ի ակտիվների կառավարման պրոդուկտների ստորաբաժանման ղեկավար Մարկ տե Ռիլեն նշել է, որ բանկը կրիպտոարժույթների նկատմամբ հետաքրքրության աճ է նկատում ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ ներդրողների շրջանում:«Ավելի շատ հաճախորդներ են հետաքրքրվում կրիպտոարժույթներով, սակայն նրանք ցանկանում են ներդրումներ կատարել հուսալի եւ կարգավորվող միջավայրում եւ մենք ընդառաջ ենք գնում նրանց: Մեր համոզմունքն է, որ կրիպտոարժույթներին հասանելիությունը պետք է իրականացվի հստակ տեղեկատվության առկայության պայմաններում եւ թափանցիկ ու վերահսկվող ներդրումային միջավայրի շրջանակներում», - ասել է նա:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 9603