Առաջիկա 5 տարիների ընթացքում Revolut-ը նախատեսում է $400 միլիոնի ներդրում կատարել Ավստրալիայում իր բիզնեսի ընդլայնման նպատակով, հաղորդում է Finextra-ն։2020 թվականին Ավստրալիայի շուկա մուտք գործելով ընդամենը երեք հոգուց բաղկացած թիմով՝ Revolut-ը պարզ թվային ճանապարհորդական քարտերի եւ արժույթի փոխանակման հարթակից վերածվել է ֆինանսական հավելվածի, որը ներառում է ավելի քան 30 տարբեր ապրանք եւ ծառայություն։Վերջին 12 ամիսների ընթացքում Revolut Business-ը Ավստրալիայում գրանցել է կտրուկ աճ. ամսական գործարքների ծավալն աճել է 235 տոկոսով։2022 թվականից ի վեր ընկերության հաճախորդների միջին տարեկան աճը կազմել է գրեթե 100 տոկոս: Ներկայում Revolut-ը Ավստրալիայում ունի ավելի քան 100 աշխատակից։ «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 468