Ֆինտեխի ֆինանսավորումը 2025 թվականին հասել է $53 միլիարդի

12.01.2026 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Ֆինտեխի ֆինանսավորումն աշխարհում 2025 թվականին աճել է 21%-ով՝ հասնելով $53 միլիարդի։

Այս մասին ասվում է Innovate Finance-ի կողմից հրապարակված FinTech Investment Landscape 2025 զեկույցում։

Ամենախոշոր գործարքներում գերիշխում էին վճարային եւ կրիպտոարժույթային հարթակները. Binance-ն ներգրավել է $2 միլիարդ ԱՄԷ-ում, Ramp-ը՝ $1 միլիարդ ԱՄՆ-ում, իսկ Մեծ Բրիտանիայի FNZ-ը՝ $650 միլիոն։

ԱՄՆ-ն պահպանել է իր առաջատար դիրքը՝ ֆինտեխ ներդրումների ծավալը կազմել է $25.1 միլիարդ։

Մեծ Բրիտանիան երկրորդ տեղում է աշխարհում եւ առաջին տեղում Եվրոպայում՝ $3.6 միլիարդ՝ առաջ անցնելով Հնդկաստանից ($3.4 միլիարդ)։

Առաջատարների հնգյակը եզրափակում են ԱՄԷ-ն ($2.5 միլիարդ) եւ Սինգապուրը ($2 միլիարդ)։

Եվրոպական ֆինտեխ ներդրումները 2025-ին աճել են 7%-ով՝ հասնելով $8.8 միլիարդի։ Մեծ Բրիտանիան ներգրավել է ավելի շատ ներդրումներ, քան հաջորդող հինգ եվրոպական երկրները միասին վերցված։

Ֆրանսիան վերադարձել է լավագույն տասնյակ՝ $1.1 միլիարդով, նրան հաջորդել է Գերմանիան՝ $1 միլիարդով։

Չնայած արձանագրված աճին, Եվրոպան հետ է մնում Միացյալ Նահանգներից (13%) եւ աշխարհի մնացած մասից (46%)։

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 1684
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW