PayPal-ը ԱՄՆ-ում բանկային լիցենզիա ստանալու հայտ է ներկայացրել

16.12.2025 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
PayPal-ը PayPal Bank-ի հիմնադրելու հայտեր է ներկայացրել Յուտա նահանգի ֆինանսական հաստատությունների վարչություն եւ Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիա:

Յուտա նահանգում գրանցված արդյունաբերական-վարկային ընկերության կարգավիճակ ունեցող PayPal-ն արդեն $ 30 միլիարդ դոլար է հատկացրել փոքր բիզնեսին վարկերի եւ շրջանառու կապիտալի տեսքով:

«Կապիտալի ներգրավումը շարունակում է լուրջ խոչընդոտ մնալ փոքր ձեռնարկությունների համար, որոնք ձգտում են աճել եւ ընդլայնվել: PayPal Bank-ի ստեղծումը կամրապնդի մեր բիզնեսը եւ կբարձրացնի մեր արդյունավետությունը, ինչը թույլ կտա ավելի լավ աջակցել փոքր բիզնեսի աճին եւ տնտեսական հնարավորություններին ԱՄՆ-ի ողջ տարածքում», - ասել է PayPal-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Ալեքս Քրիսը:

Փոքր բիզնեսին վարկավորելուց բացի, PayPal Bank-ը նախատեսում է հաճախորդներին խնայողական հաշիվներ առաջարկել:

PayPal Bank-ը նաեւ մտադիր է անդամակցել ԱՄՆ-ի վճարային համակարգերին:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 6841
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW