BBVA-ն խոսակցական հավելված է մշակել ChatGPT-ի հիմքի վրա

10.12.2025 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
BBVA-ն ներկայացրել է ChatGPT-ում ներկառուցված խոսակցական հավելվածի կոնցեպտը, որը թույլ է տալիս հաճախորդներին տեղեկատվություն ստանալ բանկի առաջարկների մասին։

OpenAI-ը վերջերս ներկայացրել է ChatGPT-ի համար կողմնակի հավելվածների հայեցակարգը։ Չնայած այն դեռեւս հասանելի չէ ԵՄ-ում, իսպանական բանկային խումբը նախաձեռնություն է ցուցաբերել եւ ստեղծել է հավելված, որը թույլ կտա հաճախորդներին տեղեկատվություն ստանալ հաշվի բացման պայմանների, քարտերի տեսակների եւ խնայողական ապրանքների մասին՝ 
հարցեր հնչեցնելով։

Հավելվածի սկզբնական տարբերակը նախատեսված է Իտալիայում եւ Գերմանիայում BBVA ապրանքների եւ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական հարցումները մշակելու համար։ Ժամանակի ընթացքում ծառայությունը կզարգանա եւ լիարժեք «թվային ուղեկից» կդառնա, հաղորդում են բանկից։

BBVA-ն OpenAI-ի հետ համագործակցում է 2024 թվականից եւ ձեռք է բերել 11,000 արտոնագրեր։ Դրանց ավելի քան 80%-ը օգտագործվում է ամեն օր, ինչի շնորհիվ աշխատակիցները շաբաթական մոտ երեք ժամ են խնայում։

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 5903
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW