ԴՊՀ-ն ֆինտեխներին առաջարկել է անմիջական հասանելիություն իր վճարային համակարգին

23.10.2025 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) ֆինտեխ ընկերություններին եւ սթեյբլկոինների էմիտենտներին առաջարկել է ապահովել անմիջական հասանելիություն իր վճարային ենթակառուցվածքներին ՝ առանց ավանդական բանկերի մասնակցության։

ԴՊՀ-ի նախագահ Քրիստոֆեր Ուոլերը հայտարարել է այդ մասին Վճարային նորարարությունների առաջին համաժողովում՝ ներկայացնելով «վճարային հաշիվների» (կամ «բարակ մաստեր-հաշիվների») հայեցակարգը։

Առաջարկվող հաշիվները կապահովեն անմիջական միացում Դաշնային պահուստային համակարգի վճարային համակարգերին, բայց մի շարք սահմանափակումներ կունենան։

Նման հաշիվներ ստացած ընկերությունները պարտավոր կլինեն պահպանել Դաշնային պահուստային համակարգի հաշվեկշռի ռիսկերը սահմանափակելուն ուղղված գործառնական սահմանափակումները։ 

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 7709
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW