Moody's. ԱԲ-ի դանդաղ ներդրումը հղի է շուկայի մասնաբաժնի կորստով

09.10.2025 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Արհեստական բանականությունն այլեւս պարզապես տեխնոլոգիա չէ, այլ վարկային ռիսկ։ Այսպիսին է Moody's Ratings-ի զեկույցի հիմնական ուղերձը, որը գնահատում է արհեստական բանականության զարգացման ազդեցությունը կորպորատիվ վարկունակության վրա։

Ինչպես հաղորդում է Finextra-ն, զեկույցը ներկայացնում է երկու սցենար՝ պահպանողական եւ լավատեսական։ Գործակալությունը զգուշացնում է, որ այն ընկերությունները, որոնք դանդաղ են ներդնում արհեստական բանականությունը, կարող են բախվել մարժայի կառուցվածքային անկման, շուկայական մասնաբաժնի կորստի եւ կապիտալի արժեքի աճի հետ։

Արհեստական բանականության արագ զարգացումը ստեղծում է դինամիկ վարկային էֆեկտներ՝ շուկայից դուրս մղվելու զգալիորեն ավելի բարձր ռիսկով այն ընկերությունների համար, որոնք դանդաղ են հարմարվում փոփոխություններին, զգուշացնում է Moody's Ratings-ը։

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 7891
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW