Revolut-ը ներդրում է Pay by Bank-ը

15.09.2025 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Revolut-ը պատրաստվում է գործարկել Pay by Bank վճարային տարբերակը, որը շրջանցում է քարտային ցանցերը եւ վճարումներ է իրականացնում անմիջապես հաճախորդների բանկային հաշիվներից։

Մեծ Բրիտանիայում արագ աճում է այդպիսի վճարումների տարածվածությունը՝ ամսական գործարքների քանակը մեկ տարվա ընթացքում աճել է 15-ից մինչեւ 27 միլիոն։

Մոտ 14 միլիոն մարդ ամեն ամիս օգտագործում է Pay by Bank տարբերակը, եւ այս վճարային եղանակը իրական այլընտրանք է դառնում քարտերին։

Առաջին փուլում Pay by Bank տարբերակը հասանելի կլինի Revolut-ի հաճախորդներին Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Խորվաթիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Գերմանիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Լիտվայում, Նիդեռլանդներում, Պորտուգալիայում եւ Իսպանիայում։

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 9369
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW