Հունաստանի առաջին նեոբանկը՝ Snappi-ն, որը ստացել է Եվրոպական կենտրոնական բանկի լիցենզիա, պաշտոնապես գործարկվել է եւ հասանելի է App Store-ում եւ Google Play-ում, հաղորդում է Finextra-ն։ Միայն բջջային ձեւաչափով աշխատող բանկն առաջարկում է անվճար հաշվի բացում։ Յուրաքանչյուր հաշվին կցվում են վիրտուալ եւ ֆիզիկական դեբետային քարտեր՝ ներքին եւ միջազգային օգտագործման համար լիարժեք ֆունկցիոնալությամբ։«Մենք ստեղծել ենք թվային տեխնոլոգիաների վրա կենտրոնացած, սակայն վստահության վրա հիմնված հարթակ՝ համատեղելով ֆինտեխի պարզությունը ԵՄ-ի կողմից լիցենզավորված բանկի կայունության հետ։ Մեր գործունեության հիմքում թափանցիկությունն է. չունենք թաքնված վճարներ, մանր տառատեսակով գրառումներ՝ միայն պարզ եւ արդար բանկային սպասարկում», - ասել է Snappi-ի գործադիր տնօրեն Գաբրիելա Քինդերտը։ «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 11741