Standard Chartered-ը կհամագործակցի Alibaba-ի հետ արհեստական բանականության ոլորտում

14.08.2025 | 10:47 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Standard Chartered #Alibaba #արհեստական բանականություն
Standard Chartered-ը եւ չինական Alibaba Group-ը ռազմավարական գործընկերություն են մեկնարկել, որի նպատակն է արագացնել բանկի կողմից արհեստական բանականության ներդրումը։

Վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Standard Chartered-ը կհամագործակցի Alibaba Group-ի ամպային հաշվարկների ստորաբաժանում Alibaba Cloud-ի հետ, որպեսզի օգտագործի վերջինիս արհեստական բանականության տեխնոլոգիաները՝ հաճախորդների սպասարկման որակը բարելավելու եւ գործառնական արդյունավետությունը բարձրացնելու համար։

Standard Chartered-ի տվյալներով՝ համագործակցության շրջանակում բանկը կաշխատի «արհեստական բանականության վրա հիմնված հաճախորդների սպասարկման եւ վաճառքի վերլուծության զարգացման ուղղությամբ՝ հաճախորդների հետ փոխգործակցության նշաձողը բարձրացնելու, արհեստական բանականության հիման վրա ռիսկերի կառավարումը ավտոմատացնելու, ինչպես նաեւ արհեստական բանականությանը նվիրված սեմինարների միջոցով աշխատակիցների հմտությունները բարձրացնելու նպատակով»։

Այս տարվա սկզբին Standard Chartered-ը Սինգապուրի դրամավարկային վարչության նախկին ղեկավար Դեյվիդ Հարդունին նշանակել էր արհեստական բանականության գլոբալ ղեկավարի պաշտոնին ՝ ընկերության արհեստական բանականության ոլորտում ռազմավարությունը ղեկավարելու համար։

Standard Chartered-ը հայտարարել էր նաեւ, որ կտրամադրի «Alibaba Group-ի բիզնես կարիքներին համապատասխանող բանկային ծառայությունների լայն շրջանակ՝ սկսած ֆինանսական աջակցությունից, մատակարարման շղթայի ֆինանսավորման աջակցությունից, միջսահմանային ֆոնդերի կառավարման լուծումներից մինչեւ ֆինանսական շուկաներում համագործակցության խորացում»։

Բացի այդ, երկու կազմակերպությունները համաձայնության են եկել ամրապնդել համագործակցությունը կայուն զարգացման եւ կայուն ֆինանսական նախաձեռնությունների ոլորտում։

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 16720
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW